կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-30 12:47
Աշխարհ

Թել Ավիվի կենտրոնում Նեթանյահուին ծաղրող քանդակ է տեղադրվել

Թել Ավիվի կենտրոնում Նեթանյահուին ծաղրող քանդակ է տեղադրվել

Թել Ավիվի բնակիչները այժմ կարող են տեսնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մեծ քանդակը: Քանդակն իրենից ենթադրում է 10 մետր երկարությամբ սեղան  և տասներկու դատարկ աթոռ, որը հղում է անում առաքյալների հետ Քրիստոսի Վերջին ընթրիքի նկարին (Դա Վինչի): Սեղանը ծածկված է մրգերով ուտեստներով, փողերով, գինու շշերով և ծխախոտի տուփերով, որն ակնարկ է թանկ նվերների մասին, որոնք Իսրայելի վարչապետի քննադատներն ասում են, որ նա ստացել է հարուստ ծանոթներից: Սև կոստյումով և կարմիր փողկապով Նեթանյահուն նստած է միայնակ սեղանի կենտրոնում և վերցնում է տորթի մեծ կտոր:

Ստեղծագործության հեղինակ, նկարիչ Իթայ Զալայտը հարցազրույցում ասել է, որ քանդակը, որը պատրաստված է պոլիմերային նյութերից և ներկված է վառ գույներով, խորհրդանշում է «իսրայելական ժողովրդավարության վերջին ընթրիքը»:

«Այստեղ Իսրայելի վարչապետը նստած է սեղանի կենտրոնում և հավաքում, կլանում է այս բոլոր թանկ սնունդները: Նա գրեթե ավարտել է իր կերակուրը և այժմ սկսել է իր աղանդերը, ինչը խորհրդանշում է, որ վերջին րոպեները, երբ մենք կարող ենք ինչ-որ բան անել, որպեսզի փրկենք իսրայելական ժողովրդավարությունը», - ասել է Զալայտը:

Քանդակը, որը ցուցադրվել է Թել Ավիվի կենտրոնում գտնվող Ռաբին հրապարակում, կապված է Իսրայելի վարչապետի դեմ ուղղված բողոքի ցույցերի հետ: Վերջին շաբաթների ընթացքում հազարավոր մարդիկ, զայրացած կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումների բացակայությունից՝ ի պատասխան կորոնավիրուսային համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի, դուրս են եկել փողոց՝ պահանջելով Նեթանյահուի հրաժարականը: