Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Մյանմայի զինվորական իշխանությունները չորեքշաբթի ժամանակավոր հրադադար են հայտարարել երկրում քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո, որը խլել է ավելի քան 3000 մարդ, հաղորդում է Associated Press-ը:
Պետական MRTV հեռուստատեսությամբ չորեքշաբթի ուշ երեկոյան հեռարձակվել է բանակի բարձրագույն հրամանատարության հայտարարությունը, որում նշվում է, որ զինադադարը կտևի մինչև ապրիլի 22-ը և նպատակ ունի կարեկցանք դրսևորել ուրբաթ օրվա երկրաշարժից տուժած մարդկանց նկատմամբ:
Հայտարարությունը հաջորդել է միակողմանի ժամանակավոր հրադադարին, որը հայտարարել են ռազմական կառավարմանը դեմ զինված դիմադրության խմբերը:
Այդ խմբավորումները պետք է ձեռնպահ մնան պետության վրա հարձակվելուց կամ վերախմբավորվելուց, հակառակ դեպքում զինվորականները կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ, ասված է բանակի հայտարարության մեջ։
Չորեքշաբթի ավելի վաղ՝ երկրաշարժից հինգ օր անց, փրկարարները Մյանմայի մայրաքաղաքի հյուրանոցի ավերակներից երկու հոգու ողջ-ողջ դուրս էին բերել, իսկ երրորդին՝ մեկ այլ քաղաքի հյուրատնից: Սակայն որոնողափրկարարական թիմերի մեծ մասը միայն դիակներ է գտել: