Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առնվազն 24 617 մարդ է զոհվել եւ ավելի քան 80 088-ը տուժել են երկուշաբթի օրը հարավային Թուրքիայում տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժերի հետեւանքով, հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը՝ հղում տալով երկրի արտակարգ իրավիճակների գործակալությանը։
Աղետների եւ արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տվյալների համաձայն՝ ավելի քան 166 հազար հոգուց կազմված որոնողափրկարարական անձնակազմ է աշխատում տեղում:
Երկրաշարժից տուժած շրջաններից տարհանվել է մոտ 92 700 մարդ։
Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Պազարջիկ շրջանում՝ տեղական ժամանակով ժամը 04:17-ին։ Հաշվարկվել է մոտ 42 հետցնցում, որոնցից ամենաուժեղի ուժգնությունը կազմել է 6,6 մագնիտուդ։ Ավելի ուշ 7,5 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժ է գրանցվել։
Թուրքիայում յոթնօրյա սուգ է հայտարարվել։