|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Մյանմայի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3354-ի: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի պետական լրատվամիջոցներին:
Երկրաշարժ հետևանքով 4850 անձ վիրավորվել է, 220-ն այս պահի դրությամբ անհետ կորած են համարվում:
Մարտի 28-ին Մյանմայում տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ՝ 7,7 և 6,4 մագնիտուդով։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մյանմայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մանդալայի մոտակայքում: Այն ավերել է հազարավոր շենքեր, քանդել ճանապարհներ և կամուրջներ։
Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։