կարևոր
2710 դիտում, 2 օր առաջ - 2025-03-28 18:58
Աշխարհ

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը կարող է գերազանցել 1000-ը. հիվանդանոցները ծանրաբեռնված են

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը կարող է գերազանցել 1000-ը. հիվանդանոցները ծանրաբեռնված են

Մյանմարում տեղի ունեցած հզոր երկրաշարժը կարող է ավելի քան 1000 մարդու կյանք խլած լինել. դրա հավանականությունը 86% է՝ ըստ ԱՄՆ Երկրաբանական ծառայության կանխատեսումների։ Այս մասին հաղորդում է USGS առցանց պորտալը։

34% և 22% հավանականությամբ զոհերի թիվը կարող է կկազմել համապատասխանաբար 10-100 հազար և ավելի քան 100 հազար։ Աղետի տնտեսական վնասը կարող է գերազանցել 10 միլիարդ ԱՄՆ դոլարը՝ նշում է պորտալը։

Պորտալի տվյալներով՝ մոտ 796 հազար մարդ ապրում է առավելագույն վնասի գոտում։

Նշվում է, որ հիվանդանոցները գերբծանրաբեռնված են, արդյունքում տուժածները ստիպված են պառկել գետնին, հաղորդում է Agence France-Presse-ը:

«Հարյուրավոր վիրավորներ են գալիս, սակայն շտապօգնության շենքը նույնպես փլուզվել է»,- ասել է գործակալության աղբյուրը։

Մյանմայում այսօր տեղի ունեցած հզոր երկրաշարժի ուժգնությունը տարբեր տվյալներով տատանվում էր 7,7-ից 7,9 մագնիտուդի սահմաններում։ Դրան հաջորդել է 6,4 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը։ Վերջին տվյալներով՝ Մյանմայում առնվազն 20 մարդ է մահացել։