կարևոր
3046 դիտում, 1 օր առաջ - 2025-04-01 12:14
Քաղաքական

Ոչինչ չնշանակող օրենք. Հայաստանի իշխանությունների եվրոպական արկածախնդրությունը

Ոչինչ չնշանակող օրենք. Հայաստանի իշխանությունների եվրոպական արկածախնդրությունը
Նախօրեին՝ մարտի 26-ին, Հայաստանի Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ ընդունել է Եվրոպական միությանը երկրի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը: Այս որոշումը ներկայացվում է որպես լուրջ քայլ դեպի Բրյուսել, բայց իրականում այն չի կրում որեւէ իրավական իմաստ, Հայաստանին ոչ մի նոր հնարավորություն չի տալիս եւ միայն լրացուցիչ խնդիրներ է ստեղծում: ԵՄ-ն Հայաստանին անդամակցություն չի առաջարկել, չի կանչել ու չի սպասում, իսկ օրենքը Բրյուսելի համար ոչ մի պարտադիր ուժ չի կրում: Սակայն դրա ընդունումը միանշանակ կհանգեցնի Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը եւ կարող է հանգեցնել տնտեսական կորուստների։

Այս օրենքի ընդունումը հատկապես անհեթեթ է այն խորապատկերին, որ դեռ վերջերս Հայաստանի իշխանւթյունները հայտարարում էին Ռուսաստանի հետ համագործակցությունը շարունակելու, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիան զարգացնելու եւ Մոսկվայի հետ ռազմավարական գործընկերություն կառուցելու անհրաժշտության մասին: Ստացվում է՝ նրանք մի օր խոսում են մի կուրսի մասին, իսկ հաջորդ օրը քայլ են անում ճիշտ հակառակ ուղղությամբ: Այսպիսով, ո՞րն է կառավարության ռազմավարությունը: Թե՞ սա պարզապես աշխարհաքաղաքական նետումների խաղ է՝ առանց հետեւանքների գիտակցման:

Տնտեսական հետեւանքներ. ԵՄ-ն ընդդեմ ԵԱՏՄ-ի

Տնտեսական վիճակագրությունը միայն ընդգծում է այդ գործողությունների անիմաստությունը։ ԵՄ-ի հետ Հայաստանի առեւտրի ծավալը կազմում է 2 մլրդ դոլարից մի փոքր ավելի եւ վերջին մեկ տարվա ընթացքում կրճատվել է 12%-ովՄիաժամանակ ԵԱՏՄ-ի հետ ապրանքաշրջանառությունը գերազանցում է 12-14 մլրդ դոլարը: Տարբերությունն ակնհայտ է, եւ համեմատության եզրեր անգամ չկան։ ԵԱՏՄ-ն Հայաստանին հսկայական առավելություններ է տալիս՝ անմաքս առեւտուր, բազմամիլիոնանոց շուկա մուտք, էներգառեսուրսների ցածր գներ եւ աշխատուժի տեղաշարժի պարզեցված պայմաններ: Այս ամենը հնարավորություն է տալիս հայ գործարարներին բիզնես վարել առավել բարենպաստ պայմաններում:

Ընդ որում՝ Եվրամիությունն անգամ տնտեսական ոչ մի արտոնություն չի տրամադրում Հայաստանին: Վերջերս Բրյուսելը մերժել էր Հայաստանին վերականգնել ընդհանուր առեւտրային արտոնությունների ռեժիմը (GSP+), որը թույլ կտար անմաքս արտահանել որոշ ոչ հում ապրանքներ եվրոպական շուկաներ: Պաշտոնական բացատրությունն այն է, որ Հայաստանի ՀՆԱ-ն ցածր է, բայց իրական պատճառն այլ է: ԵՄ-ն ակնարկում է՝ Հայաստանը պետք է ամբողջությամբ խզի կապերը ԵԱՏՄ-ի հետ, նախքան ինչ-որ արտոնությունների հույս դնելը: Այսպիսով, երկիրը հայտնվում է ընտրության առաջ. կամ կորցնում է ԵԱՏՄ շահավետ շուկաները,կամ մնում է առանց եվրոպկան տնտեսական պատրանքների: Սակայն խնդիրն այն է, որ նույնիսկ եթե Հայաստանը վերջնականապես խզվի ԵԱՏՄ-ից, դա ամենեւին չի նշանակում, որ Եվրոպան կսկսի նրան իրական տնտեսական օգուտներ առաջարկել:Բացի այդ, ԵԱՏՄ-ից դուրս գալը հարվածի տակ կդնի այնպիսի առանցքային ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը: Այսօր շատ հայկական ընկերւոթյուններ կողմնորոշված են դեպի ռւսական շուկա, եւ այդ ուղղության կորուստը կարող է հանգեցնել ձեռնարկությունների զանգվածային փակման եւ գործազրկության աճի: Բացի այդ, Հայաստանն օգտվում է Ռուսաստանից գազի եւ նավթամթերքի արտոնյալ սակագներից, ինչը խիստ կարեւոր է տնտեսության կայունության համար: Եթե երկիրը դուրս գա ԵԱՏՄ-ից, ապա էներգակիրները պետք է գնվեն շուկայական գներով, ինչը կհանգեցնի սակագների բարձրացման եւ բնակչության համար կենսամակարդակի բարձրացման: Էլ չենք խոսում Ռուսաստանից Հայաստան ներկրվող ցորենի եւ գյուղատնտեսական այլ ապրանքների արտոնությունների մասին: Այս ամենի կորուստը կհանգեցնի հայկական տնտեսության խորը ճգնաժամի։

Անվտանգություն. եվրոպական երաշխիքնե՞ր, թե՞ պատրանք

Բայց միայն տնտեսությունը չէ, որ ցույց է տալիս հայաստանյան իշխանությունների քաղաքականության անհեթեթությունը: Անվտանգության ոլորտում իրավիճակը պակաս ցուցադրական չէ: «Եվրաինտեգրման» օգտին փաստարկներից մեկը պաշտոնական հռետորաբանության մեջ անվանում են Արեւմուտքի կողմից անվտանգության որոշակի երաշխիքներ: Սակայն իրականում ԵՄ-ն ի վիճակի չէ եւ պատրաստ չէ պաշտպանել Հայաստանը նույնիսկ ամենապարզ իրավիճակներում: Դրա օրինակը եվրոպական դիտորդների տխրահռչակ առաքելությունն է (EUMA), որն ուղարկվել է Հայաստան 2023 թ-ին՝ Ադրբեջանի հետ սահմանը դիտարկելու համար: Մինչ Սյունիքում արդեն մի քանի օր շարունակ փոխհրաձգություններ են ընթանում, եվրադիտորդները չեն կարողանում անգամ արձանագրել, թե ով է կրակում: Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի պաշտոնական բացատրությունը զավեշտալի է. Դիտորդները չունեն համապատասխան տեխնիկա գիշերային մոնիտորինգի համար, ինչպես նաեւ վախենում են մոլորվելուց եւ պատահաբար հատել սահմանը: Այդ դեպքում տրամաբանական հարց է առաջանում. Իսկ ինչո՞ւ են նրանք ընդհանրապես եկել Հայաստան։ Դիտարկել սահմանի խաղաղ հատվածները եւ զեկուցել՝ «իրավիճակը կայուն է»: Թե դա պարզապես քաղաքական ցույց է, որը գործնական իմաստ չունի:

Պատմությունը ցույց է տալիս՝ անվտանգության եվրոպական երաշխիքները հաճախ մնում են դատարկ խոստումներ: Բալթյան երկրները, չնայած ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցությանը, ստիպված են զգալիորեն ավելացնել սեփական ռազմական ծախսերը, քանի որ չեն կարող ամբողջությամբ ապավինել դաշնկիցներին: Ուկրաինական գործը նույնպես շատ ցուցադրական է արեւմտյան դաշնակիցների վրա հույս դնելու համատեքստում, ինչի մասին վկայում են Կիեւին պարտադրված «հազվագյուտ» գործարքի գոնե խիստ պայմանները: Հայաստանի պարագայում իրավիճակն ավելի բարդ է, քանի որ երկիրն Արեւմուտքի հետ լիարժեք ռազմական դաշինք չունի, իսկ ՆԱՏՕ-ն պաշտոնապես պաշտպանության պարտավորություն չի ստնձնում:

Ռիսկեր Հայաստանի համար. քաղաքական անկայունություն եւ անորոշություն

Եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի ԵՄ՝ ի վնաս ԵԱՏՄ-ի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների, դա կարող է հանգեցնել լուրջ քաղաքական եւ տնտեսական ցնցումների: Մի քանի առանցքային ռիիսկեր․

Տնտեսական շուկաների կորուստ. հայ արտադրողները կհայտնվեն ծանր վիճակում, եթե կորցնեն ԵԱՏՄ շուկաների հասանելիությունը։ ԵՄ - ն չի կարող փոխհատուցել այդ կորուստները, քանի որ եվրոպական ստանդարտները բարդ են տեղական արտադրողների համար, իսկ մրցակցությունը չափազանց բարձր է: Լոգիստիկայի հարցերը նույնպես ոչ ոք ոչ մի տեղ չի գնում:

Էներգակիրների գների աճ-Ռուսաստանը կարող է վերանայել գազի եւ այլ էներգառեսուրսների մատակարարման պայմանները, ինչը կհանգեցնի երկրի ներսում սակագների զգալի աճի:

Անվտանգության թուլացում-Արեւմուտքը չի կարողանա իրական երաշխիքներ տալ, սիկ Ռուսաստանի հետ հարբերոթյունների վատթարացումը Հայաստանին կզրկի ռազմավարական դաշնակիցից:

Քաղաքական անկայունություն-եվրաինտեգրման կուրսը կարող է հասարկական դժգոհություն առաջացնել, քանի որ բնակչության զգալի մասը հասկանում է այդ ճանապարհի տնտեսական ռիսկերը:

Պատմությունը գիտի բազմաթիվ երկրների օրինակներ, որոնք հրաժարվել են Ռուսաստանի հետ սերտ տնտեսական կապերից եւ գնացել են եվրաինտեգրման ճանապարհով, բայց բարձր գին են վճարել այդ որոշումների համար: Օրինակ՝ Ուկրաինան Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական կապերի խզումից հետո բախվել է լուրջ տնտեսական դժվարությունների, այդ թվում՝ ՀՆԱ-ի կտրուկ անկման եւ կենսամակարդակի անկման։ Մոլդովայի օրինակը նույնպես ցուցադրական է.եվրաինտեգրմանն անցնելուց հետո երկիրը բախվել է ուժեղ տնտեսական ռեցեսիայի եւ բնակչության միգրացիայի հետ: Այսօրվա դրությամբ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Վրաստանն ու Ուկրաինան, սպասում են ԵՄ անդամակցությանը, սակայն այդ գործընթացը զգալի ժամանակ է պահանջում եւ բազմաթիվ պայմանների կատարում: Հայաստանի համար, նույնիսկ եթե նա բանակցություններ սկսեր, ԵՄ-ին անդամակցելը կարող էր տասնամյակներ տեւել, քանի որ եվրաինտեգրման գործընթացը երկար է եւ բարդ: Անհրաժեշտ են բարեփոխումներ բոլոր ոլորտներում՝ տնտեսությունից մինչեւ մարդու իրավունքներ, ինչը հսկայական ռեսուրսներ եւ ժամանակ կպահանջի։Այսպիսով, Հայաստանի իշխանությունները պետք է լրջորեն մտածեն իրենց գործողությունների մասին եւ հաշվի առնեն բոլոր ռիսկերն ու հետեւանքները: Նոր տնտեսական հնարավորություններ փնտրելիս պետք է հասկանալ՝ Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը կարող է ավելի շատ օգուտներ բերել, քան եվրոպական ֆանտոմների հույսերը: Առանց հստակ ռազմավարության եւ իրական հնարավորությունների ըմբռնման՝ Հայաստանը վտանգում է հայտնվել տնտեսկան մեկուսացման եւ քաղաքական անկայունության մեջ, ինչը կարող է կործանարար հետեւանքներ ունենալ փոքր Հանրապետության եւ նրա ժողովրդի համար:

 

Արման Ղուկասյան

«Հանուն սոցիալական արդարության» կուս․նախագահ, քաղաքագետ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի