|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իրանի Իսլամական Հանրապետությունը վտանգ չի ներկայացնում իր հարևանների համար։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին, փոխանցում է Mehr-ը։
Նա բացատրել է, որ Իրանը ձգտում է խաղաղ հարաբերություններ ունենալ իր հարևանների հետ՝ վստահեցնելով, որ Թեհրանը վտանգ չի ներկայացնում տարածաշրջանի այլ երկրների համար:
«Մենք միշտ բարեկամության ձեռք ենք մեկնում տարածաշրջանի երկրներին: Որպես մահմեդականներ, մենք որևէ վտանգ չենք ներկայացնում մեր հարևան երկրների համար»,- ասել է Թանգսիրին:
Նա շեշտել է, որ թեև Իրանը չի ձգտում պատերազմի ո՛չ տարածաշրջանի, ո՛չ էլ այլ երկրների հետ, կարող է կոշտ պատասխան տալ երկրին ուղղված սպառնալիքների դեպքում։
«Մենք կարող ենք հարվածել թշնամու բոլոր հենակետերին` որտեղ էլ որ դրանք լինեն: Եթե մեզ վրա հարձակվեն ցանկացած աշխարհագրական կետից, մենք պատասխան հարված կհասցնենք այդ վայրին: Ոչ ոք չի կարող մեզ հարվածել և թաքնվել: Նույնիսկ եթե մենք ստիպված լինենք հետապնդել նրանց մինչև Մեքսիկական ծոց, մենք դա կանենք»,- հավելել է նա, ընդգծելով՝ որ Թեհրանը չի ենթարկվի ԱՄՆ-ի ճնշումներին կամ սպառնալիքներին։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակով դիմելով Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկու ամիս ժամանակ էր տվել միջուկային նոր համաձայնագրի համար, և նշել, որ եթե Թեհրանը չգնա Վաշինգտոնի պայմաններին, ապա կմեծանան շանսերը, որ ԱՄՆ-ն կամ Իսրայելը ռազմական գործողություններ կձեռնարկեն Իրանի միջուկային օբյեկտների դեմ։