Փոխարժեքներ
16 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.74 |
EUR | ⚊ | € 426.88 |
RUB | ⚊ | ₽ 4.5721 |
GBP | ⚊ | £ 506.99 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին զգուշացրել է, որ Իրանը կործանարար պատասխան կտա ցանկացած սպառնալիքի, եթե այն գործնականում իրականացվի, գրում է Mehr-ը։
Գեներալ-մայոր Սալամին ընդգծել է, որ Իրանը գործում է թափանցիկ՝ բացահայտորեն ընդունելով իր գործողությունների պատասխանատվությունը՝ լինի դա ռազմական գործողություն, թե աջակցություն։
Իրանը ոչ մի դեր չի խաղում տարածաշրջանային դիմադրության խմբերի, այդ թվում Եմենի «Անսար Ալլահի» քաղաքականությունն ուղղորդելու հարցում, հավելել է նա:
«Մենք գաղտնի գործող պետություն չենք։ Մենք աշխարհում ճանաչված և վստահության արժանացած ռազմական տերություն ենք: Եթե ինչ-որ բանի վրա հարձակվենք կամ ինչ-որ մեկին աջակցենք, բացահայտ կհայտարարենք դրա մասին»,- հայտարարել է նա։ Գեներալ-մայոր Սալամին անդրադարձել է Իսրայելի դեմ իրականացված նախկին գործողություններին՝ կրկնելով, որ Իրանը միշտ պատասխանատվություն է ստանձնել իր գործողությունների համար և չի հերքի կամ կեղծորեն չի ստանձնի որևէ գործողության պատասխանատվությունը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է երկրի զինված ուժերին սկսել «վճռական և ուժգին ռազմական գործողություններ» Եմենի հութիների դեմ՝ Իրանից պահանջելով դադարեցնել վերջիններիս աջակցությունը։
Վերջին տվյալներով, Եմենում ԱՄՆ ավիահարվածների հետեւանքով զոհվածների ու վիրավորների թիվը մոտեցել է 50-ի։
Եմենի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի զրույցում։ Լավրովը հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունը։
Իր հերթին Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն «իրավունք կամ գործ չունի Իրանի արտաքին քաղաքականությունը թելադրելու համար»։