Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ-Ռավանչին կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է հանձնել, որում Թեհրանը հերքում է իր մասնակցությունը Իրաքում ԱՄՆ օբյեկտների վրա հարձակումներին: Այս մասին երկուշաբթի հաղորդել է Tasnim գործակալությունը:
«Իրան ուղղակի կամ անուղղակի կապ չունի Իրաքում ցանկացած կառույցի կամ ԱՄՆ քաղաքացու դեմ զինված հարձակման հետ»,- ասել է իրանցի դիվանագետը:
Նա հավելել է, որ «Թեհրանը հերքում է Իրանին ուղղված բոլոր մեղադրանքները Իրաքում ամերիկյան զորքերի վրա հարձակման մեջ»: Ըստ Թախտ-Ռավանչիի՝ «նման մեղադրանքները բացարձակապես անհիմն են, իրավական ուժ չունեն և առ ոչինչ են»:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ «Իրանը դատապարտում է ԱՄՆ զինված ուժերի կողմից Իրաքի և Սիրիայի սահմաններին իրաքյան ուժերի դեմ ապօրինի ռազմական հարձակումը, որը տեղի է ունեցել 2021 թվականի փետրվարի 25-ին»: «Նման վտանգավոր գործողությունները խախտում են տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը և խորհրդանշում միջազգային իրավունքի կոպիտ խախտում»,- ասել է դիվանագետը:
Մարտի 5-ին ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ իրանական կողմի հետ կապված զինյալ խմբավորումները պատասխանատու են Այն ալ Ասադի մոտ գտնվող Իրաքի ռազմաբազան հրետակոծելու համար: Մարտի 3-ին առնվազն 10 հրթիռ էր ընկել Իրաքի Անբար նահանգի Այն ալ Ասադ ավիաբազայի տարածքում: