կարևոր
2293 դիտում, 2 օր առաջ - 2025-03-29 13:40
Աշխարհ

Թրամփը սպառնում է Իրանին

Թրամփը սպառնում է Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանին, որ եթե վերջինս շարունակի հրաժարվել Վաշինգտոնի հետ իր միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից, ապա կբախվի «շատ վատ» հետևանքների։​ Այս մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում 

«Բոլորովին վերջերս ես նրանց նամակ ուղարկեցի, որում ասվում էր. «Դուք ստիպված կլինեք որոշում կայացնել այս կամ այն կերպ, և մենք կամ ստիպված կլինենք խոսել, կամ Իրանի հետ շատ վատ բաներ տեղի կունենան»: Եվ ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա»,- նշել է Թրամփը։

Նա նաև հավելել է, որ ինքը նախընտրում է պայմանավորվել Իրանի հետ։

«Բայց եթե մենք չպայմանավորվենք, Իրանի հետ շատ վատ բաներ տեղի կունենան»,- եզրափակել է նա։ 

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակով դիմելով Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկու ամիս ժամանակ էր տվել միջուկային նոր համաձայնագրի համար, և նշել, որ եթե Թեհրանը չգնա Վաշինգտոնի պայմաններին, ապա կմեծանան շանսերը, որ ԱՄՆ-ն կամ Իսրայելը ռազմական գործողություններ կձեռնարկեն Իրանի միջուկային օբյեկտների դեմ։