Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի դաշինքից հանգեցրեց այդ չճանաչված հանրապետության փաստացի եւ իրավական վերացմանը: Դրանից հետո պաշտոնական Երեւանն իր անհաջողությունների համար մեղադրեց Մոսկվային ու Մինսկին եւ շրջվեց դեպի Փարիզ ու Վաշինգտոն, իսկ Կրեմլը խաղադրույք կատարեց Բաքվի վրա՝ որպես Անդրկովկասում հիմնական գործընկերոջ։ Բայց ո՞րն է լինելու այս աշխարհաքաղաքական վերափոխումների վերջնական գինը մեր երկրի համար։
Եթե ընկերը հանկարծ-2
Այն մասին, թե ինչպես է այժմ սրընթաց փոխվում աշխարհաքաղաքական լանդշաֆտը Անդրկովկասում, մենք արդեն մանրամասն պատմել ենք ավելի վաղ (տես, 20240823 Պատերազմի արձագանքները. ինչու Անդրկովկասում սկսվեցին աշխարհաքաղաքական վերափոխումները հոդվածը - ԳՄ)։ Երկու մոտեցումներով Բաքուն եւ Անկարան ջախջախեցին եւ վերացրին Արցախը՝ վերականգնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ահա միայն սրանով Երեւանի հողերի նկատմմբ նրանց հավակնությունները չեն սահմանափակվում, եւ այժմ օրակարգում է Հայաստանի Սյունիքի մարզի կարգավիճակը, որը սահմանակից է Իրանի հյուսիսային նահանգներին, ինչը խորը մտահոգություն է առաջացնում Թեհրանի համար։ Բանն այն է, որ հենց հարավային Հայաստանով է անցնում, այսպես կոչված, 40 կմ երկարությամբ Զանգեզուրի միջանցքը, որը պետք է միացնի Ադրբեջանի տարածքայինորեն բաժանված արեւմտյան շրջանները եւ նրա էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը։ Համապատասխանաբար, այդ ժամանակ Կասպից ծով ելք կստանա նաեւ Ադրբեջանին դաշնակից Թուրքիան, որը, ի թիվս այլ բաների, ՆԱՏՕ-ի դաշինքի անդամ է։ 2021 թ-ի ապրիլին Ալիեւը ղարաբաղյան երկրորդ պատերազմում հաղթողի կարգավիճակով հանդես եկավ հետեւյալ կոշտ բովանդակությամբ հայտարարությամբ․ «Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատսխանում է մեր ազգային, պատմական եւ ապագա շահերին։ Մենք կյանքի կկոչենք Զանգեզուրի միջանցքը՝ ուզենա Հայաստանը, թե չուզենա։ Եթե ուզենա, ավելի հեշտ կորոշենք, եթե չուզենա՝ ուժով կորոշենք։ Ինչպես պատերազմից առաջ եւ դրա ժամանակ, ես ասել եմ՝ նրանք պետք է բարի կամքով դուրս գան մեր հողերից, կամ մենք ուժով դուրս կհանենք նրանց։ Այդպես էլ եղավ։ Նույնն է լինելու նաեւ Զանգեզուրի միջանցքի ճակատագիրը»։
Հատկանշական է՝ Մոսկվայում հանդես են գալիս Անդրկովկասում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման օգտին՝ դա ձեռնտու համրելով բոլոր կողմերին։ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան 2024 թ-ի օգոստոսին ճեպազրույցի ժամանակ արել է հետեւյալ ծրագրային հայտարությունները․ «Մենք ելնում ենք այն բանից, որ համապտասխան պայմանավորվածությունները ձեռք կբերվեն, կյանքի կկոչվեն կողմերի փոխադարձ համաձայնությամբ եւ ոչ փոխընդունելի պայմաններով այնպես, որ դա համապատասխանի ինչպես Ադրբեջանի եւ Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի հարեւան երկրների, համապատասխանաբար՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի շահերին»։ «Մենք տեսել ենք իրանցի պաշտոնյների հայտարարունները, որոնք մտահոգություն են հայտնում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի անցկացման գաղափարի վերաբերյալ եւ համապատասխանաբար պարզաբանելով նման մոտեցման, նման վերաբերմունքի պատճառները։ Ինձ թվում է, դուք պետք է ուղղակիորեն դիմեք Թեհրան։ Եվ Թեհրանում իրենց պարզբանումներն են տվել Հարավային Հայաստանի հետագա հեռանկարների վերաբերյալ։
ԻԻՀ-ի 7 կետերը Իրանական Թանսիմ գործակալությունը ծավալուն պատասխան է հրապարակել Անդրկովկասում Զանգեզուրի եւ այլ տրանսպորտային միջանցքների բացման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական դիրքորոշմանը՝ անհամաձայնություն հայտնելով դրա հետ: Հիմնավորման մեջ ներկայացվել է յոթ կետ Совет Ирана � оссии по поводу Зангезура: Этот воображаемый коридор не будет создан! - Политика Титул сервиса новостей - Агенство Тасним новости (tasnimnews.com)։
Նախ, Թեհրանում տարակուսանք են հայտնել, թե ինչու են ռուս դիվանագետների հայտրարությունները հակասում Իսլամական Հանրապետության ակնկալիքներին, որն իր անհամձայնությունն է հայտնել Նախիջեւանն Ադրբեջանի հետ Զանգեզուրի միջանցքով միացնելու նախագծերին:
Երկրորդ՝ Իրանը Իսլամական հեղափոխությունից հետո հետեւողականորեն հանդես է գալիս Ամերիկայի եւ Արեւմուտքի դեմ, ինչի մասին հիշեցրել է Մոսկվային։
Երրորդ՝ Թեհրանում չեն ընդունում «Իրանի Իսլամական Հանրապետության երկրի ցանկացած հատվածում իրենց սահմանների եւ անվտանգության սահմանների ոչ մի փոփոխություն»։
Չորրորդ՝ Թեհրանը չի հասկանում, թե ինչու ուրիշի խնդիրները պետք է լուծվեն իր ազգյին անվտանգության հաշվին: «Ոչ մի կանոններով Հարավային Կովկասի երկրներից որեւէ մեկի անվտանգությունն ու աշխարհաքաղաքակն դիրքն առավելություն չունեն մյուսի նկատմամբ։ Ուրեմն ինչո՞ւ են մեր ռուս ընկերները կարծում, որ պետք է Զանգեզուրի միջանցքն օգտագործեն Հայաստանի հետ իրենց խնդիրները լուծելու համար»։
Հինգերորդ՝ իրանցիները մատնանշում են՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջոցով ՆԱՏՕ-ի դաշինքը փորձում է մտնել Անդրկովկաս: «Երբ Մոսկվան Ուկրաինայի հետ պատերազմի մեջ էր, ամերիկացիները ցանկանում էին ճանապարհ բացել դեպի Հարավային Կովկաս, ինչպես օձը ՆԱՏՕ-ի մաշկի մեջ։ Բայց Իրանի Իսլամական Հանրապետությունը ամբողջ ուժով միայնակ էր կանգնած ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի առջեւ, այնպես որ Բայդենի վարչակազմը հայտարարեց՝ դա միակ խոչընդոտն է իրանական Զանգեզուրի միջանցքի բացմն ճանապարհին։
Վեցերորդ՝ պարսիկները նշել են՝ Մոսկվան ինքն է շահագրգռված Իրանի հետ ռազմավարական հարաբերություններ հաստատելու հարցում՝ ակնհայտորեն ակնրկելով ընտրություն կատարելու անհրաժեշտության մասին:
Երկու երկրների իշխանոթյունները պատրաստվում են ռազմավարական հարաբերություններ կնքել, եւ դա Իրանի Իսլամական Հանրապետության ինչ-որ ռազմավարական հարաբերություններ հաստատելու կամարտահայտության նշան է։ Խնդիր, որը շեշտադրվել է Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, հատկապես այդ երկրի Պուտինի կողմից։ Հաշվի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ Պուտինի շատ կարեւոր եւ ակնհայտ պայմանավորվածությունները եւ երկու երկրների ռազմավարական հարաբերությունների ամրապնդման ուղղվածությունը՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի նման դիրքորոշումը զարմացնում է: Թվում է, թե «ռազմավարական հարաբերությունների» գործնական նշանակւթյունը պետք է վերասահմանվի Ռուսաստանի ԱԳՆ-ի համար։
Եվ յոթերորդ, Թեհրանում ուղիղ հայտարարել են՝ թույլ չեն տա Զանգեզուրի միջանցք ստեղծել հետեւյալ պատճառներով․
Հիշեցնենք՝ Զանգեզուրի միջանցքի բացումը նշանակում է Իրանի դարպասներից մեկի փակում դեպի Եվրոպա եւ Իրանի Իսլամական Հանրապետության հարեւանների թվի կրճատում՝ 15-ից հասցնելով 14-ի: «Ռզմավարական հարաբերությունների» հայեցակարգի համաձայն, որին ձգտում են Իրանն ու Ռուսաստանը, նման մարտավարական քայլերը հակասում են ռազմավարական հարաբերությունների հիմքերին:
Վերջին կետն այն է, որ ամենայն հավանականությամբ, եթե նրանք ցանկանան ինչ-որ բան բացել «Զանգեզուրի միջանցք» կամ որեւէ այլ միջանցք, ապա արեւմտամետները անպյման կդիմադրեն, եւ այդ դեպքում այդ հակամարտությունը բորբոքման նոր օջախ կստեղծի հենց Իրանի հյուսիս-արեւմտյան շատ զգայուն սահմանների մոտ: Եթե որեւէ երկիր կարծում է, որ կարող է իր խնդիրները լուծել իր սահմաններից դուրս՝ բորբոքումների եւ կոնֆլիկտների նոր ճակատ բացելով ուրիշների հաշվին, ապա աշխարհում ոչ մի տեղ ապահով չի լինի եւ աշխարհում մշտական քաոս կտիրի:
«Հետնաբակ»
Իրանցիների անհանգստության պատճառները դյուրին կարելի է հասկանալ։ Թուրքական հավակնոտ «սուլթան» Էրդողանը հետեւողականորեն առաջ է տանում միանգմից երկու մասշտաբային ինտեգրացիոն աշխարհաքաղաքական նախագիծ։ Առաջինը նեոօսմանյան կայսրության աստիճանկան վերականգնումն է, ինչում նա արդեն բավական հաջողել է՝ Սիրիայից խլելով նրա հյուսիսային տարածքների մի մասը եւ ամրապնդվելով Լիբիայում։
Իսկ «Մեծ Թուրանի» երկրորդ՝ պանթուրքիստական նախագիծը, իրենից ներկայացնում է էքզիստենցիալ սպառնալիք միաժամանակ Իրանի եւ Ռուսաստանի համար, քանի որ այն իր մեջ ներառում է ոչ միայն Անդրկովկասը, այլեւ Միջին Ասիայի նախկին խորհրդային հանրաետությունները։ Դա, բացի Թուրքիայից, նաեւ Ադրբեջանն է, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը եւ վերջերս նրանց միացած Թուրքմենստանը։ Նման տարբեր երկրների ինտեգրման հզոր տնտեսական գործոն է այն, որ նրանք գտնվում են Չինաստանից Եվրոպա Միջին միջանցքի ճանապարհին՝ հստակ շրջանցելով ՌԴ-ն։ Աշխարհագրական միակ խոչընդոտը Կասպից ծովն է եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ցամաքային տրանսպրտային միջանցքի բացակայությունը, որը կիսում է Հարավային Հայաստանը: Հարեւան Իրանի համար «մեծ թուրանն» իր պանթուրքիստական գաղափրներով սպառնալիք է ներկայացնում, քանի որ նրա կազմում կա Հարավային Ադրբեջան, որը բնակեցված է առավելապես էթնիկ ադրբեջանցիներով: Ի դեպ, ԻԻՀ ներկայիս նախագահ Մասուդ Փեզեշքիյանը հենց նրանցից է։ Եթե «սուլթան՛ Էրդողանի ծրագրերը կյանքի կոչվեն, իրանական Ադրբեջանը կարող է Թեհրանի համար «Ուկրաինա-2» դառնալ։
Ամենից շատ զարմացնում է այն, որ այդ նկատառումները, չգիտես ինչու, չեն անհանգստացնում ռուսական դիվանագիտությանը, որն ուրախանում է Անդրկովկասում Բաքվի եւ Անկարայի դաշինքի հաջողություններով։ Զանգեզուրի միջանցքի բացմամբ ՆԱՏՕ-ի դաշինքի անդամ Թուրիան ելք կստանա դեպի Կասպից ծով, որի մյուս կողմում ածխաջրածնային հումքով հարուստ Միջին Ասիայի մեր նախկին խորհրդային հանրապետույոթւններն են։ Ղազախստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը եւ Ղրղզստանն այդ ժամանակ կազատվեն իրենց «աշխարհագրական անեծքից» եւ կստանան Ռուսաստանին այլընտրանքային ցամաքային ելք դեպի Եվրոպա Ադրբեջանի, հարավային Հայաստանի եւ Թուրքիայի տարածքով։ Համապատասխանաբար, կուժեղանա նրանց կայուն դրեյֆը Մոսկվայից։ Իրավիճակն ավելի վատթարցնելու համար, արեւմտյան պատժամիջոցների եւ բնակչության սոցիալ-տնտեսական իրավիճակի աստիանական վատթարացման խորապատկերին՝ «մեծ թուրանը» կարող է դառնալ ներգրավման կենտրոն հենց Ռուսաստանի Դաշնության թյուրքալեզու շրջանների՝ Թաթարստանի, Բաշկիրիայի, Յակուտիայի, Չուվաշիայի, Տուվայի, Ալթայի, Կաբարդինո – Բալկարիայի, Դաղստանի, Խակասիայի եւ Կարաչայ-Չերկեսիայի համար: Մի՞թե այդքան դժվար է հաշվարկել այժմ կայացվող քաղաքական որոշումների միջնաժամկետ եւ երկարաժամկետ հետեւանքները։Մնում է հարց տալ, թե ինչո՞ւ է Թեհրանը պատրաստ իր «հետնաբակում» պայքարել օտար աշխարհաքաղաքական նախագծերի դեմ, իսկ մենք դրանք միայն ողջունում ենք:
Սերգեյ Մարժեցկի
Աղբյուրը՝ topcor.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի