Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլատրել է Իրանին հարված հասցնել` ի պատասխան ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցելուն, սակայն վերջին պահին չեղարկել է գործողությունը: Այդ մասին հայտնում է The New York Times-ը:
Նշվում է, որ օդ են բարձրացվել օդանավեր, իրենց տեում են եղել նավերը, սակայն ոչ մի հրթիռ չի արձակվել:
Դեռ հայտնի չէ, Թրամփն է փոշմանել հարված հասցնելու հարցում, թե ուղեգիծը փոխել է նրա վարչակազմը:
Թերթի տվյալներով` ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն է պնդել, որ իրանական ռազմական օբյեկտներին հարված հասցվի, ինչպես նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ԿՀՎ տնօրեն Ջինա Հեսփելը, սակայն Պենտագոնի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ դեմ են եղել անհապաղ գրոհին, որը կարող էր հանգեցնել կտրուկ էսկալացիայի: