Փոխարժեքներ
17 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ սպառնացել է Իրանին: Հերթական սպառնալիքի պատճառն այս անգամ եղել է ԱՄԷ-ի Ֆուջեյրա նավահանգստում տեղի ունեցած միջադեպը. տեղեկացնում է BBC-ն:
Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ Իրանը շատ կտուժի, եթե սպառնա ԱՄՆ-ի շահերին: «Տեսնենք, թե ինչ կլինի Իրանի հետ։ Եթե նրանք որեւէ բան անեն, դա կլինի շատ մեծ սխալ։ Նրանք շատ կտուժեն»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին չորս նավթատար առեւտրային նավեր ԱՄԷ Ֆուջեյրա նավահանգստում դարձել էին սաբոտաժի թիրախ: Միջադեպի արդյունքում զոհեր կամ վիրավորներ չկան, ինչպես նաեւ վառելիքի կամ որեւէ այլ վնասաբեր նյութերի արտահոսք չի գրանցվել։
Դեպքից հետո ԱՄԷ իշխանությունները հայտարարել են, որ ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները եւ սկսել միջադեպի հետաքննությունը՝ տեղի եւ օտարերկրյա կառույցների հետ համատեղ:
Նշենք, որ միջադեպին արձագանքել է Իրանը` դատապարտելով տեղի ունեցածը: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբաս Մուսավին տեղի ունեցածը «մտահոգիչ եւ ցավալի է» անվանել: «Նման միջադեպերը խաթարում են ծովային փոխադրումների անվտանգությունը, որի հետեւանքը տարածաշրջանում անկայունության պատճառ կարող է դառնալ»,- ասել է նա: