կարևոր
2875 դիտում, 2 օր առաջ - 2025-03-29 13:24
Քաղաքական

Առաջարկում եմ առայժմ ՀԿ կարգավիճակով հիմնադրել նոր ներկայացուցչություն․ Գևորգ Դանիելյան

Առաջարկում եմ առայժմ ՀԿ կարգավիճակով հիմնադրել նոր ներկայացուցչություն․ Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մոսկվայում Արցախի ներկայացուցչությունը փակելը սպասելի էր։ Առաջարկում եմ առայժմ ՀԿ կարգավիճակով հիմնադրել նոր ներկայացուցչություն, ինչը մեծ գումարների հարց չէ։ Վստահ եմ, որ մոսկվայաբնակ մեր հայրենակիցները չեն զլանա, ուղղակի տեղում համակարգող է պետք։ Թերևս, դա կարող է լինել նախկին ներկայացուցչության պատասխանատուն»։