|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Վերջերս Գերմանիայի «Այլընտրանք Գերմանիայի համար» խորհրդարանական խմբակցության անդամները (աջակողմյան կուսակցություն) ռուս-սիրիացի լրագրող Աբաս Ջումային ներկայացրել են Ղարաբաղում տիրող իրավիճակի` իրենց տեսլականը:
«Պատգամավորներն ամբողջությամբ անցել են Հայաստանի կողմը: Պատրաստվում է բանաձև, որի տեքստն ամբողջությամբ չեմ հրապարակելու: Բայց ահա մի հատված»,- իր թելեգրամյան էջում գրել է Ջուման:
«Էրդողանը հրահրել է հակամարտության բռնկում ադրբեջանցիների և հայերի միջև՝ արմատական գրոհայիններ ուղարկելով տարածաշրջան՝ ներկայացնելու իր նեոօսմանյան շահերը:
Գերմանիայի Բունդեսթագի ԱԳՀ խորհրդարանական խումբը սույնով կոչ է անում նախագահ Էրդողանին` սահմանափակել թուրքական ազդեցության տարածումը հարևան պետություններում: Եթե Թուրքիան շարունակի միջամտել այլ երկրների ներքին գործերին, մենք, որպես առաջին քայլ, կպահանջենք զենքի արգելքի կիրառում և Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառում:
Մենք կոչ ենք անում դաշնային կառավարությանը` նպաստել, որպեսզի Լեռնային Ղարաբաղում մարդիկ կարողանան ապրել անկախ, խաղաղության և ազատության մեջ: Անհրաժեշտ է կանխել հերթական անարդարությունը` 1915 թվականին թուրքերի կողմից իրականացված ցեղասպանության ֆոնին», - ասվում է գերմանական կուսակցության բանաձևում։