Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ-ադրբեջանական հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, կմնան լարված, «սակայն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերադարձը նվազեցրել է անկայունությունը, և ռազմական առճակատումը, հավանաբար, սահմանափակ կլինի տևողությամբ և ինտենսիվությամբ»: Այս մասին ասվում է մարտի 11-ին հրապարակված «ԱՄՆ-ի հետախուզական համայնքի տարեկան սպառնալիքների գնահատում» զեկույցում։
«Երկկողմ հաշտության պայմանագիր, սակայն, դեռևս չկա, նրանց զինված ուժերը մոտ են միմյանց, զինադադարի կիրառման մեխանիզմը բացակայում է, և Ադրբեջանը պատրաստ է ռազմական ճնշում գործադրել Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներին հասնելու համար: Ավելին, Լեռնային Ղարաբաղում իշխանության փոխանցումը էթնիկ հայերից ադրբեջանցիներին և Ադրբեջանի՝ իր էքսկլավի հետ կապ հաստատող ցամաքային միջանցք ստանալու պահանջը կմեծացնեն զինված առճակատման վտանգը»,- ասված է զեկույցում։
Փաստաթղթում նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը «ձեռնարկեց ռազմական գործողություն, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի ջախջախմանը և Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների կապիտուլյացիային»։
«Տարածաշրջանի էթնիկ հայ բնակչության մեծ մասի արագ արտագաղթը և կառավարության ծրագրված լուծարումը թույլ տվեցին Բաքվին առաջ տանել տարածաշրջանը Ադրբեջանին ինտեգրելու ծրագրերը՝ արդյունավետորեն հեռացնելով այս երկարատև խնդիրը երկկողմ խաղաղության օրակարգից»,- նշվում է ԱՄՆ հետախուզության զեկույցում։