|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մյանմայում 7,7 մագնիտուդով ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 3645-ի, 5017 մարդ վիրավորվել է, ևս 148-ը դեռևս անհետ կորած են համարվում: Այս մասին հայտնել է China News լրատվականը։
Մյանմայի օդերևութաբանության և հիդրոլոգիայի վարչության տվյալներով՝ մարտի 28-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Մյանմայում տեղի է ունեցել նաև 98 հետցնցում, որոնց ուժգնությունը տատանվել է 2,8-ից 7,5 մագնիտուդի սահմաններում: Շենքերի ավելի քան 80 տոկոսը վնասվել է, հատկապես Սագայինգ, Մանդալայ և Մագուեյ խոշոր քաղաքներում:
Մարտի 28-ին Մյանմայում տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ՝ համապատասխանաբար 7,7 և 6,4 մագնիտուդով։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մյանմայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մանդալայի մոտակայքում: Այն ավերել է հազարավոր շենքեր, ճեղքել ճանապարհներ և քանդել կամուրջներ։
Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։