|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մյանմայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3301-ի, իսկ վիրավորներինը՝ 4792-ի։
«Մարտի 28-ին Մյանմայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհվել է 3301 մարդ, վիրավորվել՝ 4792-ը, իսկ 221-ը անհետ կորած է», - ասվում է հաղորդագրության մեջ։
Երկրաշարժը համարվել է ամենամեծն այս տարվա ընթացքում և ամենաուժգինը մայրցամաքում վերջին տասնամյակի ընթացքում:
Բանգկոկում երկրաշարժի հետևանքով ապրիլի 3-ի դրությամբ զոհվել է 29 մարդ, ևս 34-ը՝ վիրավորվել։
Մյանմայի Միության Հանրապետությունը մեկշաբաթյա ազգային սուգ է հայտարարել երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով։
Հիշեցնենք` մարտի 28-ին Մյանմայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, որին հաջորդել էր 6,4 մագնիտուդով հետցնցում։ Երկրաշարժի ցնցումները զգացվել էր նաև հարևան հինգ երկրներում՝ Թաիլանդում, Չինաստանում, Բանգլադեշում, Հնդկաստանում և Լաոսում: