կարևոր
2368 դիտում, 3 օր առաջ - 2025-03-26 12:55
Աշխարհ

Ռուբիոն Ֆիդանի հետ հանդիպմանը Թուրքիային խնդրել է աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանը

Ռուբիոն Ֆիդանի հետ հանդիպմանը Թուրքիային խնդրել է աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մարտի 25-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու անվտանգության ու առևտրի առանցքային հարցերի շուրջ համագործակցությունը։ Կողմերը քննարկել են նաև այլ թեմաներ, այդ թվում՝ Հարավային Կովկասը, Ուկրաինան, Սիրիան, Թուրքիայում Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությանը հաջորդող ցույցերը։

Պետքարտուղարը խնդրել է Թուրքիային աջակցել Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղությանը։

Նա նաև ընդգծել է երկկողմ առևտրում վերջին առաջընթացը և խրախուսել ապագայում ավելի մեծ տնտեսական գործընկերության հաստատմանը: