|
Փոխարժեքներ
01 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հարավային Կովկասում խաղաղ ապագայի հաստատմանը և վստահ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները լուծելու համար առանցքային նշանակություն ունի երկխոսությունը: Այս մասին հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի գլխավոր տեղակալ Վեդանտ Պատելը:
Դիվանագետը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի՝ փակ դռների հետևում անցկացվող բանակցությունների մասին: Պատելը միայն նշել է, որ ամերիկյան կողմից գործընթացում ներգրավված են մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն:
Վեդանտ Պատելը հիշեցրել է, որ նախորդ օրը լիագումար նիստին մասնակցել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, իսկ կիրակի երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպել է ճաշի սեղանի շուրջ:
ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակը նաև հրաժարվել է հայտնել՝ արդյոք Էնթոնի Բլինքենը դարձյալ հանդիպում կունենա իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: