Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները վերապրել են լարվածության մի ժամանակահատված, որը բնորոշ չէ երկու դաշնակից երկրներին. ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ ֆրանսիական L'Opinion թերթում հրապարակված հոդվածում, որը տպագրվել է թուրք նախարարի՝ Փարիզ այցի նախօրեին. հաղորդում է Anadolu-ն:
Թուրքիայի արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ Անկարան ու Փարիզը «միասին կարող են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը, որը բարգավաճում կբերի Ադրբեջանին և Հայաստանին»:
«Պատմությունը քաղաքական նպատակներով օգտագործելը և խեղաթյուրելը երբեք չի լուծել հակասությունները և չի խթանել արդարությունը: Եթե հնարավոր լիներ կանխել թուրք-ֆրանսիական հարաբերությունների՝ պատանդի վերածումը հայ ծայրահեղականների անհիմն պահանջների պատճառով, ապա Թուրքիան և Ֆրանսիան համատեղ ջանքերով կարող էին ավելի մեծ ներդրում ունենալ Հարավային Կովկասի կայունությանը»,– նշել է թուրք նախարարը՝ ակնարկելով Ֆրանսիայում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի երկարամյա, համառ աշխատանքների շնորհիվ Հայոց ցեղասպանության և Արցախի հարցում Ֆրանսիայի կողմից հայամետ քաղաքականություն որդեգրումը։