|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության նոր ղեկավար Հաքան Ֆիդանի հետ, Կողմերը հաստատել են համագործակցությունը շարունակելու տրամադրվածությունը և քննարկել առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցը, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Կարծիքներ են փոխանակվել ռուս-թուրքական համագործակցության առանցքային հարցերի շուրջ, ներառյալ առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը՝ շեշտը դնելով էներգետիկայի ոլորտում խոշոր նախագծերի վրա։ Քննարկվել է առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցը։ Անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներին», - ասված է Լավրովի և Ֆիդանի հեռախոսազրույցի մասին ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Երկուստեք հաստատվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով կառուցողական փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամությունը», - ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում: