կարևոր
2074 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-04-15 17:05
Աշխարհ

Արաղչին Ֆիդանի հետ քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի անուղղակի բանակցությունների հարցը

Արաղչին Ֆիդանի հետ քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի անուղղակի բանակցությունների հարցը

Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներ Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցերը։ Այս մասին Telegram-ի ալիքում հայտնել է Իրանի ԱԳ նախարարը։

Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանին, ԱՄՆ-ի հետ Իրանի անուղղակի բանակցություններին առնչվող հարցեր: Արաղչին Թուրքիայի ԱԳ նախարարին տեղեկացրել է այդ հարցում Իրանի սկզբունքային դիրքորոշման մասին։

Ընդ որում, Ֆիդանն ընդգծել է Թուրքիայի պատրաստակամությունն այս հարցում ցանկացած աջակցություն ցուցաբերել։

Նշվում է, որ չնայած իրանական կողմը հոռետեսորեն է տրամադրված և՛ ԱՄՆ-ի, և՛ նրա հետ բանակցությունների նկատմամբ, սակայն լավատեսորեն է նայում այդ բանակցություններում Թեհրանի հնարավորություններին:

Հիշեցնենք՝ ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաքում կայացել են Սթիվ Ուիտկոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջնորդավորված բանակցությունները: