Փոխարժեքներ
16 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.68 |
EUR | ⚊ | € 443.11 |
RUB | ⚊ | ₽ 4.7597 |
GBP | ⚊ | £ 517.3 |
GEL | ⚊ | ₾ 141.94 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ մոտ ապագայում Ուկրաինայի հետ հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագիր կստորագրվի։
«Գործերից մեկը, որ մենք անում ենք, այն է, որ շատ շուտով Ուկրաինայի հետ համաձայնագիր կստորագրենք հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ», - ասել է Թրամփը՝ նշելով, որ Ուկրաինան հարուստ է այդ հանածոներով։
ԱՄՆ ղեկավարը նաև հիշատակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցները ռուս-ուկրաինական հակամարտության մասին։
«Մենք կցանկանայինք տեսնել այս ավարտը։ Կարծում եմ, որ մենք լավ ենք գործում այդ ճակատում։ Ես հավատում եմ, որ մենք կարող ենք հաղթահարել դա», - նշել է Թրամփը: