|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Շենգավիթ Բժշկական Կենտրոնից հայտնում են, որ ծնվել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արսեն Ալջիկյանի նորածին եղբայրը։
«Ծանոթացեք փոքրիկ Դավիթն է` արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արսեն Ալջիկյանի նորածին եղբայրը։
Դավիթի մայրը` 48-ամյա Լուսինեն, պատմում է, որ նորածին որդին ապրեցնելու է թե զոհված եղբորը, թե իրենց ընտանիքին: Դուրսգրումից հետո ընտանիքը փոքրիկին նախ կտանի Եռաբլուր, ապա տուն։
Դավիթը ծնվել է 2850 գրամ քաշով և 49սմ հասակով:
Հղիության ողջ ընթացքը հսկել և փոքրիկ Դավիթին օգնել է լույս աշխարհ գալ «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Սերգեյ Խաչատրյանը, իսկ նրա առաջին բժիշկն է նեոնատոլոգ Նունե Մաշինյանը:
Հ.Գ. Լուսանկարները հրապարակված են ծնողի թույլտվությամբ»,-նշել են ԲԿ-ից։