|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Լույս աշխարհ է եկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի համանուն եղբայրը»,- այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
«Այն բերկրանքը, որ ես ապրել եմ, չեմ կարող խոսքերով ասել, թե ինչ երջանկություն է»,-իր հուզերով է կիսվել հերոսի մայրը՝ տիկին Նարինեն։
Նա նշեց, որ նորածինն իր ծնունդով ապրեցնում է իրենց։
2022թ. Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել էր, ՀՀ ԶՈւ-ի պարտադիր ժամկետային զինծառայող Անդրանիկ Վարդանյանը։
19-ամյա Անդրանիկը փետրվարին պետք է զորացրվեր։ Նա վարորդ էր, ծառայում էր Ջերմուկում։