Փոխարժեքներ
19 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.56 |
EUR | ⚊ | € 428.21 |
RUB | ⚊ | ₽ 4.7705 |
GBP | ⚊ | £ 508.68 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
44 օրյա պատերազմում արիաբար զոհված Յուրի Գևորգյանի կրտսեր եղբայր ունի. ծնվել է փոքրիկ Գոռը։
«Տան մթնոլորտը տխուր էր, իսկ հիմա, որ Գոռը լացում է դրանով էլ ենք ուրախանում։ Պստիկ լույսով պիտի ապրենք», - ասում է մայրը:
Հայրը՝ Սանասար Գեւորգյանն ավելացնում է. «Առաջ մարդ ու կին էինք, գալիս էինք իրար երես էիք նայում, հիմա գալիս ենք, ուզում ենք փոքրիկի հետ խաղալ , փոքրիկին սիրել, երիտասարդ ժամանակ չեմ հասկացել երեխաների մեծանալը, երիտասարդ եմ եղել, 22 տարեկանում հայր եմ դարձել, իսկ հիմա Գոռի համար գժվում եմ»:
Ապրելու նոր իմաստ գտած ծնողները խոստովանում են, որ շատ դժվարությամբ են հանգել կրկին երեխա ունենալու ծանր և պատասխանատու որոշմանը։ Դուստրն է համոզել, իրենք էլ մտածել են , որ այդպես չեն կարողանա շարունակել ապրել ու չեն սխալվել, փոքրիկն իրենց կյանքը շարունակելու ուժ է տվել։