|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Կատարվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռաֆայել Օվսեյանի երազանքը․ ծնողները նորից երեխա են ունեցել, այս մասին 24News-ին փոխանցել է նահատակ Ռաֆայելի մայրը՝ տիկին Աննա Էրդարյանը։
Հերոսը բանակ գնալուց առաջ խնդրել էր, որ ծնողները երեխա ունենան։ Նրանք էլ կատարել են հերոս որդու խնդրանք․ պատերազմից շուրջ 6 տարի անց ծնվել է Ռաֆայել Օվսեյանի քույրը՝ Ռաֆայելլան։
Ռաֆայել Օվսեյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 17-ին: Բանակ է զորակոչվել 2020 թվականի հունվարի 15-ին։ Հանուն հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին: Ընկերոջը հենց այդ օրն ասել է՝ «երևի չենք փրկվի»։ Պատերազմի ժամանակ նա եղել է Ջրականում։