կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-29 15:28
Հասարակություն

Վարդենիսում հավերժացրին 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակը

Վարդենիսում հավերժացրին  44-օրյա պատերազմում  անմահացած հերոսների հիշատակը

Վարդենիսում հավերժացրին  44-օրյա պատերազմում  անմահացած հերոսների հիշատակը

No description available.

 Վարդենիս գյուղն այսօր հավերժացրեց  վերջին Արցխյան պատերազմում հերոսացած քաջ հայորդիների հիշատակը:

Գյուղի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ բակում ծնունդով վարդենիսցի, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, մոսկվայաբնակ Արմեն Վարդանյանի նախաձեռնությամբ տեղադրվեց խաչքար-հուշաքար: Բացման խոսքով հանդես եկավ Ապարան խոշորացված համայնքի Վարդենիս վարչական միավորի ղեկավար Կամո Պետրոսյանը:

No description available.

Խաչքարի հանդիսավոր բացումը կատարեց նախաձեռնության հեղինակի որդին` Գուրգեն Վարդանյանը:

Այնուհետև հուշաքարը օծվեց Ապարանի թեմի հոգևոր հովիվ Տեր Մուշե քահանա Վահանյանի ձեռամբ, որից հետո փոքրիկ հուշ-ցերեկույթով հանդես եկան  Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները:

No description available.

No description available.

 Օրը պատահական չէր ընտրված:Հոկտեմբերի 29-ին 20 տարեկան կդառնար 44-օրյա պատերազմում անմահացած վարդենիսցի Վահե Աղաբաբյանը: Մեկ տարի առաջ հոկտեմբերի 13-ին Վահեն նահատակվեց  Ջրականում, վիրավոր վիճակում շուրթերից դուրս եկած վերջին բառերն էին․ «Լավանամ, հասնեմ տղերքին»: Վահեն նահատակվեց` չիմանալով, որ հայրը`Ներսես Աղաբայանը, որն Արցախյան առաջին պատերազմի օրերին ստացել էր  Ռեմբո մարտական անունը, նույնպես օրեր առաջ անմահացել էր Ջրականի համար մղվող անհավասար մարտերում:

Արարողությանը ներկա էին հերոսների ընտանիքի անդամները` Ներսես Աղաբայանի կինը և ավագ զավակները` Թամարան և Գևորգը:

Այսօր հենց դպրոցի բակում է տեղադրվում հուշաքարը, քանզի վաղվա մեր հաղթող սերունդը դուրս է գալու հենց հայկական դպրոցից` դաստիարակված Վահեի և Ներսեսի անմահ գաղափարներով:

No description available.

No description available.

No description available.

 

No description available.No description available.

  

 

Մհեր Համբարձումյան