|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ճապոնիան դիտարկում է հարավարևմտյան Կյուսյու կղզում հեռահար հրթիռներ տեղակայելու հարցը՝ որպես արտակարգ իրավիճակում հակառակորդի թիրախները խոցելու «պատասխան հարվածի հնարավորություն», հայտնում է Kyodo-ն՝ հղում անելով կառավարական աղբյուրներին:
Տեղակայումը, որը նախատեսվում է սկսել հաջորդ ֆինանսական տարվա վերջին՝ 2026 թվականի մարտին, ուղղված է հարավարևմտյան Նանսեյ կղզիների անվտանգության ամրապնդմանը, որը ռազմավարական նշանակություն ունի Թայվանին մոտ լինելու պատճառով՝ այն մտավախությունների պայմաններում, որ կղզին կարող է գրավել Չինաստանը, գրում է ճապոնական լրատվամիջոցը:
Իշխանությունները գնահատում են տեղակայման հնարավոր վայրերը, իսկ տեղի բնակիչները մտահոգված են, որ կարող են թշնամու հարձակման թիրախ դառնալ, հայտնել են աղբյուրները:
Աղբյուրները նշում են, որ Օկինավա հարավային կղզու պրեֆեկտուրան, որն ավելի մոտ է մայրցամաքային Չինաստանին, դժվար թե հրթիռների տեղակայման վայր դառնա, քանի որ դա կարող է լարվածություն առաջացնել Պեկինի հետ հարաբերություններում:
Տեղակայվելիք հրթիռները ԱՄՆ զինված ուժերի Type-12 «երկիր-նավ» կառավարվող հրթիռի արդիականացված տարբերակն են՝ 1000 կիլոմետր ավելացված հեռահարությամբ:a