Փոխարժեքներ
16 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.74 |
EUR | ⚊ | € 426.88 |
RUB | ⚊ | ₽ 4.5721 |
GBP | ⚊ | £ 506.99 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
ԱՄՆ Միսսուրի, Արկանզաս, Տեխաս, Օկլահոմա, Կանզաս և Միսիսիպի նահանգներում առնվազն 34 մարդ է զոհվել երկրի միջինարևմտյան և հարավային շրջաններին պատուհասած հուժկու փոթորիկների հետևանքով, հայտնում է NBC News-ը։
Փոթորիկների պատճառով ավելի քան 185․000 սպառող մնացել է առանց էլեկտրականության, 29 մարդ զոհվել և վիրավորվել է Արկանզասում՝ Օկլահոմայում անտառային հրդեհների հետևանքով:
Շուրջ 9 միլիոն մարդ տուժել է տորնադոներից, այդ թվում՝ Միսիսիպիում, Ալաբամայում և Թենեսիում։
82,8 միլիոն բնակիչ նախազգուշացվել է քամու հավանականության մասին, հատկապես երկրի կենտրոնական հատվածում: Կեսօրին ավելի քան 20 ահազանգ է ստացվել եղանակային անբարենպաստ պայմանների մասին։
Սպասվում է, որ անբարենպաստ եղանակային պայմանների սպառնալիքը կշարունակվի մինչև երեկո, իսկ փոթորիկները կշարժվեն դեպի արևելք և վաղը կհասնեն Արևելյան ափին: