Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սուդանի մայրաքաղաք Հարթումում մինչև կիրակի վաղ առավոտյան շարունակվում էին մարտերը Արագ արձագանքման ուժերի (ԱԱՈՒ) և կանոնավոր բանակի միջև, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 56 մարդ և շուրջ 600-ը վիրավորվել է, հաղորդում է AFP-ն։
Ըստ վկաների, Հարթումի ամայի փողոցներում պայթյուններ են որոտացել և հրաձգություն է սկսվել այն բանից հետո, երբ ԱԱՈՒ-ն հայտարարել է, որ նախագահի նստավայրը, Հարթումի օդանավակայանը և այլ կենսական կարևորություն ունեցող օբյեկտներ իրենց վերահսկողության տակ են։
Բանակը հերքել է այդ հայտարարությունը, իսկ Սուդանի ՌՕՈՒ-ն շաբաթ երեկոյան արած իր հայտարարության մեջ կոչ է արել բնակչությանը տանից դուրս չգալ, քանի որ իրենք շարունակում են օդային հարվածներ իրականացնել ԱԱՈՒ բազաների վրա։
Վկաների հաղորդմամբ, շաբաթ բախումներ են եղել Հարթումի քույր քազաք Օմդուրմանի պետական ԶԼՄ-ների շենքի շրջակայքում։ Ուրիշները պատմում էին Դարֆուրի շրջանում և այլ վայրերում տեղի ունեցած բախումների մասին։
Դարֆուրին սահմանակից Չադը հայտարարել է, որ փակում է իր սահմանը «այս վտանգավոր իրավիճակի» պատճառով։
Բռնությունը բռնկվել է ռազմական առաջնորդ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի և նրա տեղակալ՝ ԱԱՈՒ հրամանատար Մոհամեդ Համդան Դագլոյի միջև մի քանի շաբաթ շարունակվող լարվածության սաստկացումից հետո՝ կապված կանոնավոր բանակում ԱԱՈՒ-ի նախատեսվող ինտեգրման հետ։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կողմերին կոչ է արել վերադառնալ բանակցություններին։
Արաբական պետությունների լիգան՝ Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի խնդրանքով, կիրակի շտապ նիստ կանցկացնի Սուդանում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։
Համանման կոչեր են հնչել աֆրիկական և արաբական բլոկներից, Եվրամիությունից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ռուսաստանից ու Իրանից։