կարևոր
3724 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-23 13:55
Հասարակություն

Հայաստանը աշխարհաքաղաքական փոթորիկների դարաշրջանում

Հայաստանը աշխարհաքաղաքական փոթորիկների դարաշրջանում

Կովկասյան աշխարհաքաղաքական ակումբը ներկայացնում է «Հայաստանը աշխարհաքաղաքական փոթորիկների դարաշրջանում. «44-օրյա պատերազմից» մինչեւ Լեռնային Ղարաբաղի անկումը» կոլեկտիվ մենագրությունը։

Ակումբի փորձագետների կողմից պատրաստված եւ ակումբի կայքում, Фонда стратегической культуры, «Военно-политической аналитики», ИнфоШОС, «Ноева Ковчега», «Ритма Евразии» (Ռազմավարական մշակույթի հիմնադրամի, «Ռազմաքաղաքական վերլուծության», Ինֆոշոսի, «Նոյյան Տապանի», «Եվրասիայի ռիթմ») եւ այլ պարբերականների պորտալներում հրապարակված նյութերը հիմնականում ընդգրկում են 2020-2024 ժամանակահատվածը (ըստ էության՝ այդ նյութերը թարգմանաբար ներկայացրել եմ-ԳՄ): Սակայն արտաքին եւ ներքին գործընթացներն ավելի լավ հասկանալու համար, որոնք արդեն հանգեցրին Ղարաբաղի վերադարձին Ադրբեջանի իրավազորությանը, իսկ մոտ ապագայում, հավանաբար, կհանգեցնեն հայկական պետականության վերջնական կազմաքանդմանը, խմբագիրները ժողովածուի տեքստում ներառել են նաեւ մի շարք արխիվային նյութեր, այդ թվում ՝ 2015ի ամռանը եւ աշնանը Երեւանում վերոնշյալ ակումբի եւ գործընկերների կողմից անցկացված երկու կլոր սեղանների սղագրությունները: «Ցավոտ կետերի» եւ ռուս-հայկական հարաբերությունների զարգացման ուղիների վերաբերյալ հնչեցրած եզրակացություններն ու կանխատեսումները հաստատվում են իրականում եւ պահպանում են իրենց արդիականությունը:

Նույն նպատակով է նաեւ ծառայում րիվ սովորական լրագրողական տեքստի հրապարակումն է, որը բացում է մենագրությունը․ այն հատկանշական է բացառապես հեղինակի կողմից հեռավոր 2003ին արված եզրակացություններով․ «Անհրաժեշտ է Անդրկովկասում Ռուսաստանի արտաքին քաղաքականության ընդհանուր հայեցակարգ, որը բացակայում է արդեն մեկ տասնամյակ, - փաստեց այն ժամանակ քաղաքագետ, Կովկասյան աշխարհաքաղաքական ակումբի քարտուղար-համակարգող Յանա Ամելինան, - մենք պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը»: »Իսկ եթե մոտ ժամանակներս այն այդպես էլ չմշակվի, եւ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի միանգամայն խելամիտ, թեեւ բավական դանդաղ քաղաքականությունը չաջակցվի տարածաշրջանում նման գործողություններով, ապա այդ ուղղությմբ բոլոր ջանքերը կկորչեն եւ քաղաքական ու տնտեսական օգուտների փոխարեն կվերածվեն փողի ու ուժերի հսկայական կորուստների: Այս դեպքում ամենահավանականը Երեւանի վերջնական շրջադարձն է դեպի արեւմուտք եւ Ռուսաստանի հեռացումը տարածաշրջանից, ինչը ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ»։

20 տարի անց ցավով արձանագրում ենք՝ իրականացավ հենց այս սցենարը, թեեւ իրադարձությունների նման զարգացումն ակնհայտ էր, եւ դրա վտանգի մասին բազմիցս ահազանգել են փորձագետները: «Կովկասի համար աշխարհաքաղաքական պայքարի տրամաբանությունը կարող է հանգեցնել Հայաստանում արտաքին խաղացողների եւ նրանց կողմից աջակցվող քաղաքական «շարասյուների» ակտիվության աճին», - նշում էր քաղաքական մեկնաբան, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշեւը: Այնուամենայնիվ, սխալ կլիներ բացատրել բոլոր խնդիրները բացառապես արտաքին գործոնով․ Հայաստանի պետական կառավարման համակարգում ապակառուցողական գործընթացները սկսվեցին շատ ավելի շուտ, քան իշխանության եկավ նիկոլը։ «Որոշ չափով «թավշյա հեղափոխության »իրադարձությունները նախորդ շրջանի հետեւանք էին։ Նկատի ունեմ եւ սահմանադրական բարեփոխումները, եւ տարբեր ապակառուցողական սոցիալ-քաղաքական գործընթացները, որոնք խթանում էին արտագաղթը եւ հասարակական դժգոհության աճը։ Խնդիրը համալիր եւ համակարգային բնույթ է կրում, - արձանագրում է Արեշեւը։ Նման իրավիճակից ապահովագրված չեն նաեւ հետխորհրդային տարածքի մյուս պետությունները, որոնք տարբեր տեսակի համակարգային հարվածների են ենթարկվում ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի կողմից»։

Արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի պետականության կորուստն անխուսափելի էր։ Ի՞նչը հանգեցրեց իրադարձությունների նման բացասական զարգացմանը, որն էապես փոխեց աշխարհաքաղաքական հավասարակշռությունը Կովկասում։ Որո՞նք են Ստեփանակերտի, Երեւանի եւ Մոսկվայի թույլ տված հիմնական սխալները ռազմական, հասարկական-քաղաքական եւ հումանիտար ոլորտներում, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ եւ մոտիվացված հակառակորդի հետ տեղեկատվական դիմակայության ոլորտում: Որքա՞ն մեծ է արտաքին եւ ներքին հանգամանքների դերը Հայաստանում իշխանության գալու գործում նիկոլի, ով դե ֆակտո հանդես է եկել ղարաբաղյան, իսկ շուտով, հնարավոր է, նաեւ հայկական պետական նախագծերի գերեզմանափորի դերում: Ինչպիսի՞ն են հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարները ներկա փուլում:

Կոլեկտիվ մենագրության հեղինակները փորձել են տալ այս եւ շատ այլ հարցերի պատսխանները, որոնք բախվում են ակնհայտ գործնական նշանակություն ունեցող այս սուր եւ հրատապ խնդիրների հետազոտողների առջեւ: Մենագրության նյութերը օգտակար կլինեն քաղաքագետների, արեւելագետների, կովկասագետների, ազգային անվտանգության ոլորտի մասնագետների, լրագրողների, ինչպես նաեւ լայն հասարակության համար:

Գրքի բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ Трансформация деструктивных практик (kavkazgeoclub.ru):