|
Փոխարժեքներ
26 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Ալ Ահլի արաբական հիվանդանոցի վրա իսրայելական հարձակման հետևանքով առնվազն 500 մարդ է զոհվել , հայտնում է Al Jazeera-ն։
Գազայում ՀԱՄԱՍ-ի կառավարությունը հարձակումը «ռազմական հանցագործություն» է անվանել։
«Հիվանդանոցում գտնվում էին հարյուրավոր հիվանդներ և վիրավորներ, ինչպես նաև Իսրայելի այլ հարձակումների պատճառով իրենց տներից բռնի տեղահանված մարդիկ», - ասվում է հաղորդագրությունում:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Գազայի Ալ-Ահլի արաբական հիվանդանոցի վրա Իսրայելի կողմից ռմբակոծման կապակցությամբ եռօրյա սուգ է հայտարարել, հաղորդում է Պաղեստինի պաշտոնական WAFA գործակալությունը։