կարևոր
784 դիտում, 3 ժամ առաջ - 2025-03-15 12:53
Քաղաքական

Ձեր վախերը շահարկելուց և դրա հաշվին իրենց իշխանությունը երկարաձգելուց բացի այս իշխանությունը այլ օրակարգ չունի․ Մարտիրոսյանը 

Ձեր վախերը շահարկելուց և դրա հաշվին իրենց իշխանությունը երկարաձգելուց բացի այս իշխանությունը այլ օրակարգ չունի․ Մարտիրոսյանը 

Քաղաքագետ, ԵՊՀ դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է.

«Ձեզ խոստանում էին խաղաղություն, արդյունքում պատերազմի ձեր վախը օգտագործելով իրենց ընտրել տվեցին: Ձեզ խոստանում էին խաղաղության պայմանագիր, արդյունքում պատերազմի ձեր վախը շահարկելով հանձնեցին Արցախը: Ձեզ խոստանում էին խաղաղություն, արդյունքում պատերազմից ձեր վախը օգտագործելով թշնամուն հանձնեցին արդեն Հայաստանի տարածքները: Հետո ձեզ կրկին խոստացան խաղաղության համաձայնագիր և կրկին պատերազմի ձեր վախը շահարկելով սկսեցին դավաճանել և Բաքվի բանտում բրախել հայերին: Հիմա համաձայնագիրը դարձավ հուշագիր և կրկին պատերազմից ձեր վախը շահարկելով կրկին մուրացել են կետեր, որոնք հենց ձեր գոյաբանական սպառնալիքն են: Շուտով այդ համաձայնեցված կետերը դառնալու են վերապահումներ, որոնք իրականում դառնալու են Casus belli- պատերազմի առիթ:

Ձեզ խաղաղություն բերում են արդեն չորս տարի: Հասկացեք, որ ձեր վախերն ու ձեր հոգեբանական և ինքնապահպանման բնազդը դարձել է այս իշխանության քաղաքական վառելիքը, սրանց գոյության սնունդը և վերջապես հենց ձեզ ավիրելու լեգիտիմ իրավունքը: Այս ամենը կավարտվի հենց այն պահին, երբ հենց դուք կառավարեք ձեր վախերն ու սպասելիքները նրանց փոխարեն: Կրկին, սրանց խաղաղության ճանապարհը ուղիղ ճանապարհ է դեպի պատերազմի առիթ:

P.S. Ձեր վախերը շահարկելուց և դրա հաշվին իրենց իշխանությունը երկարաձգելուց բացի այս իշխանությունը այլ օրակարգ չունի և օրգանապես ունենալ այլևս չի կարող»: