կարևոր
6754 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-24 13:05
Քաղաքական

Երբ այս հարցը հրատապ կարգով մտցվեց օրակարգ, իմ մոտ հարց առաջացավ, ի՞նչ տեղի ունեցավ, ո՞րն էր դրա հրատապության պատճառը․ Արթուր Խաչատրյան

Երբ Հայաստանի անկախության առաջին տարիներին, դեռևս չպարզաբանված հանգամանքներում, սպանվեց ՊԱԿ տնօրեն Յուզբաշյանը, առաջացան հարցեր, թե ինչ գիտեր այդ մարդը, որ իրեն սպանեցին։ Ես դեռևս հույս ունեմ, որ կբացահայտվի այդ հարցը՝ ո՞վ սպանեց, և ի՞նչ գիտեր այդ մարդը, որ իրեն սպանեցին։ Այս մասին Ազգային Ժողովում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկելիս ԱԺ ամբիոնից ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Հիմա երբ այս հարցը հրատապ կարգով մտցվեց օրակարգ, իմ մոտ հարց առաջացավ, ի՞նչ տեղի ունեցավ, որ հենց հիմա, այսպես, հրատապ ռեժիմով, մտցվեց, ո՞րն էր դրա հրատապության պատճառը։ Դրա համար էի պարոն Պողոսյան հարցնում՝ այդ ի՞նչ թուղթ կա արխիվում, որ այդ թղթի համար այլևս տեղ չկա։ Այդ հարցը լեգիտիմ հարց է, մենք ուզում ենք դա հասկանանք՝ ի՞նչն է դրա հրատապության պատճառը, եթե բերվեր օրենսդրական հստակ կարգավորում, եթե բերվեր հիմնավորումներ, դեռ հասկանալի կլիներ։ Բայց Ազգային Անվտանգության արխիվում հասկանում ենք, որ հասարակ թղթեր չեն պահվում, և հասկանում ենք, որ եթե դրանք Ազգային Անվտանգության արխիվում են, դրանք ունեն կարևորություն։ Ի՞նչի էր պետք ոչնչացնել, առանց գաղտանզերծելու, եթե գաղտնազերծվեն, վերջացվեն, հասկանալի է, ամեն մեկը թող իրա համակարգչում կամ հեռախոսում պահի, Ազգային Անվտանգությունն էլ կորոշի՝ ինչ անի։ Բայց այս պարագայում, երբ չգաղտնազերծվող փաստաթղթեր են ոչնչացվում, հարցեր են առաջանում՝ ինչո՞ւ։ Եվ ես ակնկալում եմ, որ այդ ինչուի պատասխանը զեկուցողները տան և փարատեն մեր կասկածները»,- ասաց նա։