|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ «Ռոմա»-ից։ Այս մասին գրում է Calciomercato-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ հայ ֆուտբոլիստի պայմանագրում կա կետ, որը վերանայում է պայմանագրի երկարաձգումը 25 խաղի մասնակցելուց հետո, իսկ Մխիթարյանն այդ թվին արդեն հասել է այս մրցաշրջանում։
Բայց հաղորդվում է, որ հիմա, երբ «Ռոման» անկայուն խաղ է ցուցադրում, Մխիթարյանն ու նրա գործակալ Մինո Ռայոլան դեռ չեն ընդունել պայմանագրի երկարաձգման առաջարկն ու կարող են այլ տարբերակ գտնել։