Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բաքվի բանտերում պահվող եւ խոշտանգվող հայ գերիների վերադարձի հարցը օրեցօր թիվ մեկ օրակարգ է դառնում ե՛ւ Հայաստանում ե՛ւ դրա սահմաններից դուրս, ինչը ակնհայտորեն սկսել է անհանգստացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը:
Տարբեր հարցումներով ամենամտահոգիչ թեման վերջին օրերին հայ գերիների վերադարձն է, որի մասին քննարկումներ են իրականացվում եվրոպական կառույցներում, Փարիզում է ընթրիք կազմակերպվել Ֆրանսիայի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ, ԱՄՆ նախագահին նամակ է ուղարկվել` քրիստոնյա հայերին ազատ արձակելու խնդրանքով:
Եվ այս ստվերում է հայտնվել Նիկոլ Փաշինյանն իր իշխանության հետ, որին բոլոր կողմերը, ներսում թե դրսում, համարում են անկարողների խումբ:
Հիշեցնենք, որ 2020 եւ 2023 թվականներից տարբեր իրավիճակներում գերեվարված մի խումբ հայերի Բաքվի բանտերում մինչ օրս խոշտանգում են, որի մասին առաջին բարձրաձայնումը արեց Ռուբեն Վարդանյանը: Արդեն 24 օր նա կյանքն ու առողջությունը մաշեցնող հացադուլով շարունակում է պայքարել բոլոր գերիների ազատության եւ առողջության համար, ու նրա այդ քայլը ակնհայտորեն տվել է իր արդյունքը` համընդհանուր ուշադրության տեսանկյունից:
Նիկոլ Փաշինյանն իր անկարողությունից մե’կ թուրք լրագրողների հետ է հանդիպում (եւ ոչ մի խոսք դեռ չկա՝ ինչ է նա ասել մեր գերիների մասին), մե՛կ հրահանգում է՝ իր ընդդիմախոսներին «փռեն ասֆալտին», մե՛կ էլ Սերժ Սարգսյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրում:
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության անկարողությունը փորձում է կոմպենսացնել ներքին ճնշումներով»: