|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԱՄՆ Կալիֆոռնիայի պետական օրենսդիր ժողովի կրթության հարցերով հանձնաժողովը չորեքշաբթի օրը միաձայն ընդունել է ժողովի անդամ Ադրին Նազարյանի օրինագիծը, որը ենթադրում է Հայոց ցեղասպանության թեման ընդգրկել 7-ից 12-րդ դասարանների համար նախատեսված ուսումնական դասընթացներում: Նաև կոչ է արվում Կրթության հարցերով հանձնաժողովին ներառել 1915 թվականի իրադարձությունները հրատարակություններում և ուսումնական նյութերում. հայտնում է Asbarez.com-ը:
Օրինագիծը պետք է այժմ քննարկվի Օրենսդիր ժողովի հատկացումների հանձնաժողովում: