Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.86 |
EUR | ⚊ | € 413.95 |
RUB | ⚊ | ₽ 4.4115 |
GBP | ⚊ | £ 501.07 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Զարիֆն արդեն երկրորդ անգամ է հրաժարական տալիս. առաջին անգամ նա իր մտադրության մասին հայտնել է անցյալ տարվա օգոստոսի 11-ին՝ նշանակումից ընդամենը 10 օր անց, սակայն նախագահ Մասուդ Փեզեշքիյանը չի բավարարել նրա խնդրանքը: Այն ժամանակ Զարիֆի հնարավոր հեռանալու պատճառ կարող էին դառնալ երկրի կառավարության նոր կաբինետի կազմի հետ կապված տարաձայնոթյունները: Իսկ ի՞նչ է կատարվում հիմա։ Իրավիճակը մեկնաբանում է Ստանիսլավ Տարասովը:
«Իրանի արտաքին գործերի նախկին նախարար Զարիֆը ներկայիս իրանական ղեկավարության խորհրդանշական դեմքն էր: Նա դասվում է ռեֆորմիստների շարքին, եւ նա իսկապես 2015ին միջազգային հանրութայն հետ Իրանի միջուկային գործարքի ճարտարապետն է: Եվ հետո նա հանդես էր գալիս ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի հետ երկխոսության վերսկսման օգտին թե ամենալայն համատեքստում, թե միջուկային ծրագրի շուրջ, ինչը դժգոհությոններ էր առաջացնում պահպանողական խմբավորումների կողմից: Նրա վրա բացահայտ ճնշում էին գործադրում՝ ուժեղացնելով նրա մեկուսացումը եւ ստիպելով հրաժարական տալ, ինչը բացահայտում էր Իրանի ղեկավարության մեջ խորը քաղաքական տարաձայնությունների առկայության գործոնը: Սակայն ճգնաժամի առաջին նշաններն ի հայտ եկան փետրվարի սկզբին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհրդավոր մանեւր կատարեց։ Խոսելով Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական երկխոսությունը վերսկսելու պատրաստակամության մասին. որ ցանկանում է Իրանը տեսնել «մեծ եւ բարեկեցիկ երկիր, բայց այնպիսին, որը չի կարող միջուկային զենք ունենալ», եւ որ կցանկանար «Իրանի հետ գործարք կնքել՝ այն ռմբակոծելու փոխարեն»՝ նա հրամանագիր է ստորագրել «Իրանի վրա առավելագույն ճնշման» քաղաքականությունը վերսկսելու մասին: Ամերիկյան The Atlantic պարբերականը գրել է. «Թրամփը բավականին անկեղծ է եղել համաձայնության հասնելու իր ցանկոթյան հարցում: Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների հայտարարումից հետո Թրամփը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ հայտարարել է. «Կցանկանայի կարողանալ մեծ գործարք կնքել, գործարք, որը թույլ կտա շարունակել ձեր կյանքը, եւ դուք հիանալի արդյունքներ կունենաք»: Սակայն Թրամփը տակտիկապես հայտնվել է իսրայելական քաղաքականության թատերաբեմում եւ որոշել է «զրոյացնել իրանական նավթի արտահանումը»:
Դրանից հետո գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի հետ բանակցություններին: Իր հերթին Իրանի նախագահը նույնպես անսովոր քայլի է դիմել։ Նա առաջին անգամ հրապարակավ նշել Խամենեիի հետ հակասությունները. «Ես կարծում էի, որ ավելի լավ է բանակցել: Գերագույն գլխավոր հրամանատարն ասել է՝ չենք բանակցի ԱՄՆ-ի հետ։ Ես նաեւ հայտարարել եմ՝ մենք չենք բանակցելու ԱՄՆ-ի հետ։ Ես կարող եմ ունենալ իմ համոզմունքները, բայց երբ Գերագույն առաջնորդն ուղղություն է սահմանում, մենք պետք է հարմարվենք դրան»:Այսպիսով պարզ դարձավ՝ երկրի արտաքին քաղաքականության մեջ նոր ուրվագծեր են նշմարվում, ինչն էլ նախաձեռնեց Զարիֆի հրաժարականը:
Ի դեպ, վերջերս Թեհրանում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր. «նախկինի պես պահպանվում են բավարար դիվանագիտական հնարավորոթյուններ Իրանի հետ առանց ուժի սպառնալիքի միջուկային նոր համաձայնագրի հասնելուն»: Նշենք նաեւ՝ Փեզեշքիյանն իր հայտարարություններն արել է էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարին անվստահության քվեի քննարկման խորհրդարանի նիստում: Նա ընդգծել է, որ այն կես տարվա ընթացքում, երբ նախարարը պաշտոնավարում է, «չէր կարելի լուծել առկա խնդիրները», եւ կոչ է արել համախմբվել, քանի որ «թշնամին փորձում է պառակտում սերմանել Իրանում»:
Արեւմուտքը Զարիֆի հրաժարականի մասին հաղորդագրությունն ընկալում է որպես Իրանում պահպանողական շրջանակների քաղաքական հաղթանակ, իսկ որոշ վերլուծաբաններ կրկին անդրադարձել են երկրի բարձրագույն ղեկավարության «մոտալուտ» սուր ճգնաժամի թեմային: Ճգնաժամ իսկապես կա, եւ մենք կսպասենք, թե ինչպես են իրադարձությունները հետագայում զարգանալու», - ամփոփել է Տարասովը:
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի