Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չինաստանը կտրականապէս դեմ է ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին, հասկանում է իրանական կողմի պայմաններն ու մտահոգությունները եւ պաշտպանում է Իրանի օրինական շահերը: Այս մասին, երեկ Պեկինում Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ ասել է Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Ին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրին՝ Չինաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ այն պաշտպանում է ՄԱԿ-ի հեղինակությունն ու միջազգային սկզբունքները եւ նորմերը:
«Միջուկային գործարքի հետ կապված վեճերն ու տարակարծությունները, միակողմանիության ու բազմակողմանիության հստակ նշան են եւ ներկայացնում են պատմական փոխակերպում»,- ասել է Վանգ Ին՝ բարձր գնահատելով Իրանի՝ Միջուկային գործարքով ստանձնած պարտաւորությունների ամբողջական իրագործումը: Նա նշել է, որ նման գործելաոճով Թեհրանը փաստել է, որ ցանկություն չունի դուրս գալ գործարքից:
Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ պաշտոնական Պեկինը պատրաստ է համագործակցել Իրանի հետ միակողմանիության եւ միջամտողականության դեմ պայքարում՝ ստեղծված պայմանները հաղթահարելու եւ Միջուկային համապարփակ համաձայնագիրը պահպանելու համար:
Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր, անդրադարձ են կատարել միջազգային եւ տարածաշրջանային հիմնախնդիրներին, այդ թվում՝ Սիրիայի, Աֆղանստանի եւ Արեւմտյան Ասիայի իրավիճակին:
Նշենք, որ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Պեկին էր մեկնել Տոկիոյից: Տոկոյից առաջ նա եղել է նաեւ Նյու Դելիում: Այցերի ընթացքում Զարիֆը ներկայացրել է Իրանի՝ Միջուկային գործարքով նախատեսված որոշ գործողությունների ժամանակավոր սառեցման որոշումից հետո Թեհրանի դիրքորոշումները: