Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սեպտեմբերի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպում ունեցավ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ. հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպմանը բարձր գնահատվեց երկու հարևան երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և կարևորեց համատեղ ծրագրերի իրականացումն ու համագործակցության ընդլայնումը:
Անդրադարձ կատարվեց առաջիկայում կայանալիք փոխայցելություններին, ինչպես նաև հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը։
Նախարարներ Նալբանդյանն ու Զարիֆը քննարկեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածության իրագործմանն առնչվող հարցեր։ Մտքեր փոխանակվեցին մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։
ՄԱԿ-ի կենտրոնակայանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Ասիա-խաղաղօվկանոսյան տարածաշրջանի տնտեսական զարգացման հարցերով տեղակալ, Ասիա-խաղաղօվկանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հարցերով (UN ESCAP) ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադիր քարտուղար Շամշադ Ախտարի հետ։
Հանդիպմանը Շամշադ Ախտարը Էդվարրդ Նալբանդյանին ներկայացրեց իր ղեկավարած կառույցի գործունեությունը։ Զրուցակիցներն անդրադարձան դեմի ծով ելք չունեցող երկրների առջև ծառացած խնդիրներին, քննարկվեցին UN ESCAP-ի և Հայաստանի միջև փոխգործակցության հնարավորությունները։ Այս համատեքստում տիկին Ախտարը տեղեկացրեց, որ հաջորդ տարի UN ESCAP-ի տարեկան համաժողովը նվիրված է լինելու դեպի ծով ելք չունեցող երկրների խնդիրներին։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակությանը՝ կառույցի գործադիր տնօրեն Դեվիդ Հարիսի գլխավորությամբ: Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Ամերիկայի հրեական կոմիտեի սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանը կարևորեց միջազգային համատեղ ջանքերը` մարդկության դեմ հանցագործությունների դատապարտման ու կանխարգելման ուղղությամբ:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների, մի շարք տարածաշրջանային միջազգային հիմնահարցերի վերաբերյալ: