|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբաս Մուսավին մեկնաբանել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի դեմ պատժամիջոցներ սահմանելու՝ ԱՄՆ որոշումը:
«Ամերիկացի առաջնորդների հակասության եւ հիմարության գագաթնակետն այն է, որ նրանք բազմիցս հայտարարել են, թե Զարիֆն ազդեցիկ անձ չէ Իրանի քաղաքականության ասպարեզում, բայց հիմարաբար նրա դեմ պատժամիջոցներ են կիրառում: Ամերիկացիները խորապես սարսափում են Զարիֆի տրամաբանությունից եւ բանակցություններ վարելու՝ նրա կարողությունից»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը: