|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Ուկրաինայի արտգործնախարարությունը ռուսական կողմին այսօր ուղարկել է նոտա, որում նշվում է, որ Կիևը չի կարող ընդունել Ռուսաստանի մարդասիրական օգնությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ըստ Ուկրաինայի ԱԳՆ-ի` մերժման պատճառն այն է, որ մարդասիրական օգնության վերջնական հասցեատերը հստակ չէ:
Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունը ստացել էր Ռուսաստանի ԱԳՆ-ի նոտան, որով վերջինը մտադրություն էր հայտնում մարդասիրական օգնություն ուղարկել Դոնեցկ և Լուգանսկ, նաև` փախստականներ ունեցող այլ շրջաններ:
Ռուսաստանն Ուկրաինային խնդրել էր աջակցել մարդասիրական ակցիայի իրականացմանը, այդ թվում` Ուկրաինայի տարածքում մարդասիրական օգնությամբ բեռնված ավտոմեքենաների շարասյան երթուղին որոշելու հարցում: