|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
Կարմիր Խաչի երևանյան գրասենյակի առջև անցկացվում էր Ռուբեն Վարդանյանի կյանքի փրկության, հայ գերիների պաշտպանության ակցիա, որին մասնակցում են իրավապաշտպաններ, հանրային գործիչներ, քաղաքացիներ։
«Մենք գիտենք, որ լկտի ու տոտալիտար դրսևորումներով ղեկավարն այնպես է արել, որ Ստեփանակերտում չի եղել Կարմիր Խաչի միջազգային կոմիտե։ Բայց չի կարելի է բավարարվել սրանով, քանի որ սա միջազգային կոմիտե է, բազմիցս ապացուցվել է, այն, ինչ կարող է անել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, որևէ մեկը չի կարող անել»,-հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։
Նա մանրամասնեց, այստեղ են, քանի որ աննախադեպ գործողություններ են տեղի ունենում Ադրբեջանում։
«Դատվում են ոչ միայն կոնկրետ մարդիկ, այլև դատվում է միջազգային իրավունքը, միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը ոչ թե ոտնահարված են, այլ Ադրբեջանն ուղղակի հակադրվում է միջազգային իրավունքին ընդհանրապես։ Այստեղ մենք եկել ենք, քանի որ Հայաստանի օրվա իշխանությունը ոչ միայն պատշաճ քայլեր չի անում, այլ իր հնչեցրած բոլոր հայտարարություններն ուղղակի սպասարկում են հայերի նկատմամաբ ցեղասպան թուրք-ադրբեջանական քաղաքականությունը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը