Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մենք պետք է հասկականք, որ սա հասարակ ագրեսիա չէ, այլ՝ ցեղասպանական է»,-«Տեղահանված ու բռնագրավված Հադրութ. մեկ տարի անց. հիմնահարցեր և մարտահրավերներ» խորագրով քննարկման ժամանակ շեշտեց ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմը ցեղասպանություն որակելու համար կա գիտական հիմնավորում, քանի որ այն իրականացվել է կոնկրետ հայ ժողովրդի դեմ:
Ալավերդյանը հորդորեց կիրառել ոչ թե «պատերազմ» եզրույթն, այլ ագրեսիան, քանի որ այն ավելի ճիշտ է արտահայտում Ադրբեջանի ցեղասպանական նկրտումները:
Բանախոսը հայտնեց, որ Արցախի տարածքների օկուպացիայի հետևանքները վերացնելու համար պետական ռազմավարությունը մշակելիս պետք է նկատի ունենալ, որ այնտեղ իրականացվել է ադրբեջանաթուրքական հանցագործությունների մի փունջ և այն միջազգային հանրությանը հասցնելու համար պետք է օգտվել նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի փաստահավաք խմբի կուտակած նյութերից:
Ալավերդանն ասց, որ արցախցիների դեմ իրականացված երկրորդ խումբ հանցագործությունները մարդատյաց բնույթի են, որոնց մասին հարուստ տեղեկատվություն են տարածել հենց Ադրբեջանցիները և հավելեց, որ կա նաև ռազմական հանցագործությունների խումբը:
Նա հորդորեց չմոռանալ, որ ագրեսիան խաղաղության դեմ հանցագործություն է եղել՝ փաստելով, որ 25 տարի եղել է խաղաղության անժամկետ պայմանավորվածություն, որը խախտվել է հրահրված ագրեսիայով:
«Երբևէ չեմ լսել, որ այս իշխանությունները հայտարարեն, որ եղել է խաղաղության դեմ հանցագործություն»,-շեշտեց ՀՀ նախկին օմբուդսմենը:
Ըստ Ալավերդյանի՝ այդ հանցագործությունները պետք է դրվեն պայքարի միասնական ռազմավարության հիմքում, իսկ դրա համար պետք է հավաքագրել և մեկտեղեր բոլոր հանցագործությունները:
«Բայց տեղի է ունեցել զուգահեռ հանցագործությունները: Ներկա իշխանության ամբողջ գործունեությունը նպաստել է, թե՛ պատերազմի սկսելուն, թե՛ նրա նման ելքին»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։