Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխանությունը ևս սահմանափակված է մարդու իրավունքներով՝ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ կետով՝ ըստ Yerkir.am-ի հիշեցրեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հկ նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ հավաքների ազատության սահմանափակմանը վերաբերող քննարկման ժամանակ։
«Սա միասնական դիտարկելու խնդիր է: Այնպես չէ, որ միայն մարդու իրավունքները պետք է սահմանափակվեն: Սահմանափակումների համաչափությունը հենց դրանից է բխում, քանի որ իշխանությունները ոչ թե պետք է հարմարեցնեն իրենց այս կամ այն սահմանափակումները, այլ նրանք պետք է նպատակադրումը հստակեցնեն եւ ժողովրդավարության կարևորագույն նորմերը, սկզբունքները չխախտեն: Հենց դա է նշանակում, որ իրենք էլ են սահմանափակված: Կարծում եմ՝ այդ անսահմանափակ սահմանափակումներն է, որ բոլորին անհանգստացրել են»,-ասաց Լարիս Ալավերդյանը:
Նա հիշեցրեց, որ հիմա չկա այն ոստիկանապետը, որը գյուտեր էր անում, ասում էր՝ հավասարությունը նա է, որ հավասար կերպով ձեռքերը ոլորեն, հավասար ձևով ասֆալտին փռեն. «Հավասար ձևով պետք է արժանապատվությունը հարգվի: Հիմա նոր ոստիկանապետը առայժմ այդպիսի գյուտեր չի արել, բայց ոստիկանության գործողությունները ինձ զարմացնում են: Ես առաջարկում եմ ՀԿ-ներին, ՄԻՊ-ին վերականգնել ավանդույթը եւ աշխատել ոստիկանության հետ, որովհետեւ այն, ինչ կատարվում է, շատ վիրավորական է ոստիկանության համար»,-ասաց նա:
Լարիսա Ալավերդյանն առաջարկեց կառավարության շենքի դիմաց, որտեղ ավանդաբար բողոքի ակցիաներ են լինում, թող 1,5-2 մետր հեռավորության, նշաններ դնեն․ «Հստակեցնենք, որ բողոքի ցույցերը չի կարելի հեռացնել այն մարմիններից, որոնց դեմ այդ բողոքը տեղի է ունենում»:
Նա նշեց, որ ԿԳՄՍՆ՝ բազմաոլորտ նախարարը արտահայտություն է թույլ տվել, որը պետք է անպայման քննարկվի:
«Ասում է՝ բուհ չընդունվածների բողոքը կրում է քաղաքական բնույթ: Կներեք, քաղաքական բնույթի ցույցերը մեզ մոտ արդեն հակաօրինակա՞ն են: Դա մտածելակերպի արտահայտություն է: Ասենք թե քաղաքական է, պետք է արգելվի՞»,-զարմացավ Ալավերդյանը:
Նա զարմացած է նաև, որ Հանրային խորհուրդը այդպես էլ չդարձավ այն հարթակը, որտեղ կբերվեն ամենացավոտ հարցերը՝ ամեն ինչը չէ, որ պետք է լուծել փողոցում:
Ալավերդյանը նկատեց, որ միայն հավաքների ազատությունը չէ, որ ոտնահարվում է, կան մի շարք իրավունքներ, որոնք հընթացս ոտնահարվում են. դա և անձնական անձեռնմխելիության, և պատվի ու բարի համբավի հետ կապված իրավունքներն են:
«Այստեղ կարծես մեզ ասում են, որ պանդեմիայի ժամանակ կարելի է այն, ինչը չի կարելի նորմալ ժամանակներում»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:
Մանրամասն՝ տեսանյութում․