|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մարտի 7-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի մրցույթի համար հավակնորդների փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետն է:
Yerkir.am-ի տեղեկություններով թեկնածուների պակաս չի զգացվելու: Պաշտոնի համար մրցակցելու են դոցենտ Հայկ Ղազարյանը, ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, գիտական աշխատանքների գծով նախկին պրոռեկտոր Դանիել Պետրոսյանը և նախկին գյուղփոխնախարար, ուսումնական աշխատանքների գծով նախկին պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը: Ըստ լուրերի, առաջադրվելու ցանկություն ունի նաև բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Աղավարդ Խաչատրյանը: