Փոխարժեքներ
20 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.72 |
EUR | ⚊ | € 412.42 |
RUB | ⚊ | ₽ 4.3881 |
GBP | ⚊ | £ 498.21 |
GEL | ⚊ | ₾ 140.83 |
Տեխնիկանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ղազարյանը հայտարարել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում առաջադրվելու մասին: Ղազարյանն ֆեյսբուքի իր էջում մասնավորապես գրում է.
«Հարգելի գործընկերներ, սիրելի ընկերներ,
Խորը պատասխանատվությամբ և վճռականությամբ որոշել եմ առաջադրվել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի թեկնածու սույն թվականի մարտի 19-ին կայանալիք ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին:
Ագրարային համալսարանում տեղի ունեցող և ստեղծված իրավիճակը պահանջում են հրատապ հետևություններ անել բուհի անցյալի, ներկայի և ապագայի վերաբերյալ: Դա ինձ պարտավորեցնում է շարունակել պայքարը ագրարային համալսարանի վերածննդի և ապագայի հանդեպ, հանուն Հայաստանի Հանրապետության:
Վճռականությամբ ու եռանդով պատրաստ եմ իմ տասնամյակների փորձը, գիտելիքը, հմտությունները, կապերը անմնացորդ ծառայեցնել առկա բոլոր խնդիրների լուծմանը:
Երբևէ չզբաղեցնելով պաշտոններ և դրա կարիքը չունենալով, երբեք չեմ գայթակղվել դրանցով, սակայն ներկայումս ստեղծված իրավիճակում չեմ կարող կողմնակի դիտորդի կարգավիճակում տեսնել իմ կրթօջախի կործանումը, հետևաբար պատրաստ եմ անմնացորդ նվիրումով ծառայել իմ բուհին և հասցնել այն այնպիսի մակարդակի, երբ այնտեղ սովորում էին հազարավոր ուսանողներ, ովքեր ներկայումս մեր ագրարային ոլորտի առաջատարներն են: Սակայն այսօր մտահոգիչ է, որ ագրարային ոլորտի հնաբնակներին փոխարինողներ ուղղակի չկան: Եվ դա մեր բոլորի լուծելու խնդիրն է, որն էլ պատրաստ եմ իրականացնել:
Ձեր աջակցությամբ ու վստահությամբ պատրաստ եմ համագործակցել բոլոր շահագրգիռ անձանց հետ, ովքեր մտահոգ են ագրարային համալսարանի ապագայի հանդեպ:
Հարգանքով,
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ»;