|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած ՏԻՄ ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, մարզերում շարունակում է չափազանց կարևոր մնալ անձերի գործոնը, և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները շարունակում են ընկալվել այս կամ այն անձին համայնքի ղեկավար ընտրելու միջոց։
Այս առումով հետաքրքիր իրավիճակ է նախկին Նոյեմբերյանի շրջանի ամբողջ տարածքը ընդգրկող խոշորացված համայնքի ընտրություններ ի առումով, որտեղ պայքարը ոչ թե քաղաքական ուժերի, այլ հիմնականում անձերի մեջ է։
Այս պահին արդեն կարելի է ասել, որ պայքարն ընթանում է երեք բավականին ուժեղ թեկնածուների՝ գործող համայնքապետ Կարեն Աբազյանի, Կողբի արդեն նախկին համայնքապետ Արսեն Աղաբաբյանի և ձեռներեց, նախկինում բանկային համակարգում տարբեր պաշտոններ զբաղեցրած Մհեր Աղամյանի միջև։
«Փաստ» թերթի տեղեկություններով, նրանք, համապատասխանաբար, առաջնորդելու են «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր» և «Հանուն Հանրապետության» կուսակցությունների համամասնական ցուցակները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում